ՄԱՀԱՑԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉ ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉ ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԸ

 

ԱՄՆ-ի Լոսանջելես քաղաքում 78 տարեկանում մահացել է հայ նշանավոր օպերային երգիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:

Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել  է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի  Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան: 1956 թ. հրավիրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` «Եվգենի Օնեգին», Հերցոգ` «Ռիգոլետտո», Ալֆրեդ` «Տրավիատա»: Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում. Սարո` Ա. Տիգրանյանի «Անուշ», Սայաթ-Նովա` Ալ. Հարությունյանի  «Սայաթ- Նովա», իսկ դասական խաղացանկից` Էդգար` «Լուչիա դի Լամերմուր», Խոզե` «Կարմեն», Ռուդոլֆ` «Բոհեմ»: 1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Իտալիա` Միլան: 1963-67 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով:
1962 թ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար: 1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983 թ. Բելինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը: 2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու` օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում