«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ Ի ԼՈՒՐ ԱՄԵՆՔԻ ՓԱՍՏԵՑ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱՌՈՒՅՑԻ ԿԱՊԸ(Տեսանյութ
Արխիվ 12-16«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ Ի ԼՈՒՐ ԱՄԵՆՔԻ ՓԱՍՏԵՑ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱՌՈՒՅՑԻ ԿԱՊԸ (Տեսանյութ)
«Կյանքի խոսքի» հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի, որը տեւեց գրեթե մեկ տարի եւ բոլոր դատական ատյաններում պարտվեց, այսօր արդեն բացահայտ ասում է այն, ինչը հերքում էր ժամանակին: Օրերս «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման «Դավանանքի ծառաները» վերնագրով քննարկման ժամանակ հյուրերից մեկը, ով «Կյանքի խոսքի» ներկայացուցիչն էր բոլորովին էլ չհերքեց այն, որ պոռնոսկանդալի կիզակետում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանը կապ է ունեցել իրենց կառույցի հետ: «Հիմա, ներկա պահին, ինքը «Կյանքի խոսքի» հետ վաբշե կապ չունի, բացարձակ, դաժե մի տոկոսանոց: Վախտին էղել ա, բայց հիմի չէ»,- ասում է Հենրիկ Բարսեղյանը, ում հայրը «Կյանքի խոսքի» հովիվներից մեկն է:
Նշենք, որ «Կյանքի խոսքի» հայցերից մեկը վերաբերվում էր թերթի առաջին էջի կոլաժին, որտեղ Անժելա Սարգսյանը կանգնած է վերը նշված աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանի կողքին:
Այս ամենից հետո պարզապես ծիծաղելի է դառնում այն, որ վերոնշյալ կառույցը նույն հայցով ինչ դիմել էր հայաստանյան բոլոր ատյաններին, այսօր նաեւ դիմել է միջազգային դատարան: Տեսնես այսքանից հետո, «Կյանքի խոսք» աղանդը իր խայտառակ սուտը կշարունակի՞ պնդել միջազգային ատյաններում: Հաղորդման տեսանյութը դիտե՛ք ստորև.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

