ՙՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ


Մոսկվայի ՙՍպարտակի՚ համար հիմա, մեղմ ասած, հեշտ ժամանակներ չեն: Թիմը 10 խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարել, երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել:
Թեեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամեն ինչ անում է թիմին ճգնաժամից դուրս բերելու համար, բայց հայ ֆուտբոլիստի ջանքերը մնում են չգնահատված` ՙՍպարտակի՚ երկրպագուների կողմից: Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում Մովսիսյանի թիմը 1-2 հաշվով պարտվեց ՙՏոմին՚: Ռուսական Sport-Express-ի գնահատմամբ` Մովսիսյանը արժանացել է 5.5 գնահատականին: Ռուսական կայքը մեկնաբանելով հայ ֆուտբոլիստի խաղը` գրել է. ՙՄովսիսյանի ակտիվությունը կանոնավոր կերպով ավարտվում է ոչ արդյունավետ դրիբլինգով եւ գնդակը պահելով:

Այս անգամ նույնպես բաց էր թողնում խաղը սրելու պահերը: Առաջին խաղակեսի` իր միակ պահը Մովսիսյանը չիրացրեց` երկու մետրից հարվածելով Չեբանուի վրա: Երկրորդ խաղակեսում թեեւ դարձավ գոլի հեղինակ, սակայն արդեն շատ ուշ էր: Ընդհանուր առմամբ, Մովսիսյանը մեղավոր էր նաեւ Դիկանի հեռացման մեջ, քանի որ անհաջող փոխանցումով կտրեց պաշտպանությունը՚:
Այս հանդիպման ավարտին Մովսիսյանն իր մարզաշապիկը նետել էր մոսկովյան թիմի երկրպագուներին, սակայն թիմի երկրպագուները հետ էին գցել հայ ֆուտբոլիստի մարզաշապիկը: Այդպիսով ցույց տալով, որ Մովսիսյանի այն ՙհաղորդագրությունը՚, թե ամեն բան լավ է, եւ դեռ ամեն ինչ կորած չէ, նրանց կողմից ընդունված չէ: Մոսկվայի ՙՍպարտակի՚ նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն եւս անդրադարձել է այս հանդիպմանն ու մասնավորապես Յուրա Մովսիսյանին. ՙՙՍպարտակին՚ հարկավոր են արմատական փոփոխություններ, այլ ոչ թե անհասկանալի ու անկանխատեսելի լեգեոնականներ, ովքեր չեն համապատասխանում իրենց արժեքին: Մովսիսյանը նրանցից մեկը չէ, ում մասին ես խոսում եմ: Նա քչերից մեկն է, ով պայքարում է` փորձելով լինել օգտակար: Եթե հիշեք, թե ինչքան վճռորոշ գոլեր է խփել Յուրան, կհասկանաք, որ նրա բացակայության դեպքում ՙՍպարտակը՚ ՙՏոմի՚ հետ կպայքարեր Պրեմիեր լիգայում տեղը չկորցնելու համար: Յուրա Մովսիսյանը հազվադեպ բացառություն է ՙՍպարտակի՚ վերջին տրանսֆերներում՚,- Չերվիչենկոյի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

Մովսիսյանից հրաշքներ են սպասում, բայց ֆուտբոլը թիմային խաղ է, կիսափլուզված թիմում եւ ստեղծված նման պայմաններում առանց կախարդական փայտիկի հրաշքներ գործելն անհնար է:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում