ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱԿԸ» ԿՊԱՏՎԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
Արխիվ 12-16ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱԿԸ» ԿՊԱՏՎԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
Մայիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Հայակ-2014» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որի շուրջ այս տարի կրքերն ու թեժ մրցապայքարը անպակաս չեն:
«Հայակն» իրենց ներկայությամբ պատվելու են հայ համաշխարհային դեմքեր` Շառլ Ազնավուրը, Ալան Թերզյանը, Սերժ Ավետիքյանը եւ այլք:
«Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հավաստիացրեց, որ այս տարի «Հայակը» առանձնահատուկ կլինի շատ բաներով. «Այն, որ արդեն նման հյուրեր ենք ունենալու մեր մրցանակաբաշխությանը, արդեն առանձնահատուկ է: Այս տարի Ս. Փարաջանովի 90-ամյակին նվիրված հատուկ փարաջանովյան մրցանակ է շնորհվելու: Առաջին անգամ համաշխարհային կինոյի ներդրման համար Ռ. Մամուլյանի անվան մրցանակ ունենք: Կարծում եմ` գեղեցիկ միջոցառում ենք նախապատրաստում: Այս տարի շատ երկրներից ֆիլմեր եկան, մյուս տարի` հայ կամ օտարազգի ռեժիսորների նկարահանած հայկական թեմաներով ֆիլմերի հեղեղ է լինելու, այնպես որ այն արդեն իր տեսակի մեջ կայացած նախագիծ է»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

