ՀԱՄԵՂ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ «ԶԱՐՈՒՀԻ» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ՀԱՄԵՂ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ «ԶԱՐՈՒՀԻ» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայերը միշտ էլ առանձնացել են իրենց հյուրասիրությամբ ու համեղ կերակուրներ պատրաստելու ունակությամբ: Սակայն միշտ չէ, որ հաջողվում է պարզել, թե ով է այս կամ այն համեղ եւ գեղեցիկ կերակրատեսակի հեղինակը, քանի որ խոհարարները սովորաբար ստվերում են մնում:
Այս ամենը հաշվի առնելով` «Զարուհի» ամսագիրն սկսում է նոր նախագիծ-մրցույթ` «Հայկական խոհանոց» խորագրով, որտեղ գնահատվելու են հետեւյալ չափանիշները.
1. խոհանոցի որակը,
2. հայկական ճաշատեսակների բազմազանությունը,
3. ինքնատիպ ազգային կերակուրների առկայությունը,
4. ներքին կահավորանքի համապատասխանությունը` ազգային ոճին,
5. արտաքին ձեւավորումը, անվանումը,
6. երաժշտությունը,
7. սպասարկման որակը եւ մատուցողների հագուստի դիզայնը:
Ի դեպ, մրցույթի ժյուրիի կազմում են պրոֆեսիոնալ խոհարարներ, դիզայներներ, ինչպես նաեւ «Զարուհի» ամսագրի լրագրողներ: Մրցույթը կընթանա մինչեւ 2014 թվականի ավարտը` միջանկյալ, ամենամսյա ամփոփումներով, որի արդյունքում հաղթողները կստանան մեկ ամիս անվճար գովազի իրավունք www.zaruhi.com կայքում: «Տարվա լավագույն ռեստորան» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա մեկ տարվա անվճար գովազդի իրավունք www.zaruhi.com կայքում, ինչպես նաեւ` «Զարուհի» ամսագրում, www.iravunk.com կայքում ե՛ւ «Կոմսոմոլսկայա պրավդա», թերթում: Ամսագիրը առաջին հնգյակում հայտնված մասնակիցների համար եւս նախատեսել է մրցանակներ:
Դե ինչ, մաղթում ենք համեղ ու հաճելի մրցապայքար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

