ՙՙ«ԲԱՆԱԿԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՉԵՂԱԾ ԲԱՆԻՑ ՍՏԵՂԾԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ»

Արխիվ 12-16

«ԲԱՆԱԿԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՉԵՂԱԾ ԲԱՆԻՑ ՍՏԵՂԾԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ»


Ճիշտն ասած` անակնկալի եկա, երբ գլխավոր խմբագիրն ինձ առաջարկեց մեկնել հայկական բանակի զորամասեր: Բանակի մասին տարբեր բաներ էի լսել` թե լավը, թե վատը: Հիմա առիթ էր ներկայանում` ամեն ինչ տեսնել ու դատել անձամբ, այնպես որ կարճ մտորումից հետո համաձայնեցի: Ինձ համար բանակը մի անծանոթ աշխարհ է, այստեղ տղաները տղամարդ են դառնում, այս արտահայտությունը մեկ անգամ չէ, որ լսել եմ, հիմա հնարավորություն է ստեղծվում մտնել ինձ համար անծանոթ, անհասկանալի մի աշխարհ: Մինչ մեկնելս մտածում էի` իհարկե, զորամասերում նախօրոք պատրաստված են լինելու, զինվորականները պիտի հարցազրույցներ տան նախօրոք հրահանգավորված, սակայն ինձ խաբելը հեշտ չէ, կանացի բնազդս կօգնի կողմնորոշվել: Զորամաս պետք է մեկնեինք առավոտ վաղ:

Ողջ ճանապարհին ես մտածում էի առաջիկա հարցազրույցների, ինձ սպասող տպավորությունների մասին, գործընկերներս զրուցում էի, կատակում, ես լուռ իմ մտորումների մեջ նայում էի ճանապարհին: Վերջապես հասանք զորամաս:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԲԵՐԴ ԱՄՐՈՑԸ

Զորամասի դարպասների մոտ կանգ առավ մեր միկրոավտոբուսը, մեզ ուղեկցող սպան դուրս եկավ ավտոմեքենայից, նրան ընդառաջ դարպասներից արագ քայլով մոտեցավ մի զինվորական ու պատիվ առնելով` ինչ-որ բան ասաց: Զինվորականների ողջույնը կողքից հաճելի է դիտվում, նրանք կարճ խոսելուց հետո բաժանվեցին, քիչ անց բացվեցին զորամասի դարպասները, ու մեր մեքենան մտավ զորամաս: Առաջին բանը, որ այստեղ աչքի է զարնում` տարածքի իդեալական մաքրությունն է: Զորամասում մեզ դիմավորում է հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Թումանյանը: Կարճ բանակցությունից հետո մեզ հրավիրում են բացօթյա տաղավար, որտեղ քիչ անց մեզ է մոտենում առաջին զինվորը: Կոկիկ հագնված, ձիգ կեցվածքով, գեղեցկադեմ այս երիտասարդը նման չէ քաղաքացիական կյանքում ինձ հանդիպած իր տարեկիցներին: Վստահ քայլերով մոտենում է մեզ ու բարեւում, աչքերում մեղմ ժպիտ կա, իմանալով, որ հարցազրույց եմ ցանկանում վերցնել, նա մի պահ հարցական հայացքով նայում է փոխգնդապետին եւ նրա հաստատող շարժումից հետո պատրաստակամ
պատասխանում է իմ հարցերին:
- 22-ամյա հաղթանակած Հայոց Ազգային բանակը կյանքի մեծ դպրոց է, այն մեր տունն է, մեր բերդ ամրոցը,- ահա այսպես է բնորոշում Հայոց բանակը ժամկետային զինծառայող, կապավոր ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑԸ: Ծնունդով դիլիջանցի 20-ամյա Վանատուրը ընդամենը երկու ամսից կզորացրվի, ծառայության 22 ամիսների ընթացքում հասցրել է շատ բան սովորել, քաղաքացիական կյանքում երեւույթները այլ կերպ էր ընկալում` տեսնելով միայն բացասականը, իսկ բանակում հասկացավ, որ իրականում այդ երեւույթը դրական է: Ինչպես Վանատուրն է խոստովանում` սկսել է «միամտաբար» բոլորին չհավատալ եւ հավատացնում է, որ դա կյանքում օգնում է առաջ գնալուն: «Բանակը կյանքի մեծ դպրոց է, ավելի մեծ դպրոց, քան համալսարանը, մանկապարտեզն ու դպրոցը: Բանակը սովորեցնում է չեղած բանից ստեղծել ամեն ինչ, փոքր ուժերով լուծել մեծ խնդիրներ»,- ասում է Վանատուրը:

ՄԻ ՀԵՏԵՎԵՔ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

Նա կարեւորում է, որ յուրաքանչյուր հայ տղա ծառայի բանակում` իր ներդրումն ունենա Հայրենիքի, Հայոց բանակի հզորացման գործում եւ հայրենասիրությունը ապացուցի ոչ թե բառերով, այլ գործով: «Յուրաքանչյուր հայի մեջ էլ կա պարտքի զգացում, եթե ասում են` մենք ոչինչ էլ չենք անի, մի հավատացեք: Պարտքի զգացումն է ստիպում, որպեսզի մարդը թշնամու կրակին դեմ գնալով, ազատի ընկերոջը, զինվորին: Հայրենիքի, ազգի հանդեպ պարտքի զգացումը մարդու մեջ առաջին հերթին սերմանում են ծնողները, իսկ բանակ գալուց հետո այն ավելի է ամրապնդվում»,- նշում է զինծառայողը: Մինչ բանակ գալը Վանատուրը ծնողներից միշտ լսել է Հայոց բանակի, նրա փառավոր էջերի պատմությունը, զարմանում է, որ հասարակության մեջ տարածված է սխալ կարծիք` բանակի մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Նրա խորհուրդը բոլորին մեկն է` չհետեւել այն մարդկանց խոսքերին, ովքեր չեն ծառայել բանակում, սակայն անվերջ խոսում են ու խոսում: Իսկ զինվորների ծնողներին էլ հորդորում է շատ չմտածել իրենց որդիների ծառայության մասին, քանզի իրենք էլ ամեն օր Հայրենիք են պաշտպանում, եթե զինվորը զենքով է պահպանում  երկրի սահմանները, ապա քաղաքացիական անձը առանց զենքի է անում այդ` ուսուցիչը դպրոցում պահպանում է մայրենի լեզուն, թանգարանի աշխատողը պահպանում է պատմամշակութային արժեքները եւ այլն: Զենքով պաշտպանությունը ավելի ակնհայտ է, որովհետեւ Վանատուրի կարծիքով բոլոր արժեքները ի վերջո պահպանվում են զենքով:
«Բանակում էլ կա ձեւավորված մշակույթ, երբ ուսումնասիրում ենք ռազմի պատմությունը, մեջբերում ենք այդ պատմության մեջ լուրջ դեր խաղացած մարդկանց անուններ, ուսումնասիրում նրանց կատարած աշխատանքները` ի մի բերելով տվյալ ժամանակաշրջանը: Այսօր էլ մեր բանակի առօրյան եւ գործունեությունը կդառնա հետագա սերունդների համար տվյալ ժամանակաշրջանի ռազմի պատմություն, մշակույթ: Այսօրվա զինվորն էլ է ձեւավորում ռազմական մշակույթ»,- մեկնաբանում է զրուցակիցս եւ մի փոքր հուսահատվում, որ այս գիտակցությունը այդքան էլ խոր արմատավորված չէ մարդկանց մեջ: Այս դեպքում ամեն ինչ, ըստ նրա, պետք է սկսվի դպրոցից եւ էլ ավելի ամրապնդվի դպրոց-բուհ-բանակ կապը:
2014 թվականը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, ինչը, Վանատուրի խոսքով` ճիշտ քայլ է, քանզի շատ արատավոր երեւույթներ բանակ են ներթափանցում հենց դրսից, իսկ բանակի ներսում ամեն ինչ ճիշտ հունի մեջ է եւ կանոնակարգված` չկան ծառայողական թերություններ: Իսկ արատավոր երեւույթների մասին էլ Վանատուրն ասում է` ամեն ինչ ծայրահեղ չէ, եւ կա ընդունելի ելք:
Վանատուր Շերենցը դժվարանում է առանձնացնել ծառայության ընթացքում եղած լավագույն օրը, այդպիսի օրերը շատ են, իսկ այն հարցին, թե ծառայության ընթացքում ինչ դժվարություններ է հաղթահարել, կես կատակ, կես լուրջ պատասխանում է.
- Շատ դժվար էր Դիլիջանի զով եղանակից հետո գալ այստեղ եւ ընտելանալ այստեղի տապին: Հայոց բանակում զինվորը երբեք ուշադրության եւ հոգատարության պակաս չի զգում: Այստեղ եթե ձեռքդ փուշ է մտնում` բոլորն անհանգստանում են եւ մեկ մարդու նման կանգնում են կողքիդ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում