ՇԵՐԻՖԸ ԲՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ
Արխիվ 12-16ՇԵՐԻՖԸ ԲՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը, ով հայտնի է Շերիֆ մականունով, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Վերջինիս հրաժարականը մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել: Տեսակետներ են շրջանառվում, որ Գ.Գրիգորյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարության հետ փոխադարձ դժգոհությունների պատճառով է, ինչպես նաեւ այն ուղիղ կապ ունի մարտիմեկյան դեպքերի հետ, որի ժամանակ նա ոստիկանության զորքերի հրամանատար էր: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շտապել է նշել, որ Գ. Գրիգորյանը դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Ի վերջո, թե ինչո՞ւ է Շերիֆը հրաժարական տվել, եւ արդյո՞ք իրական պատճառների մասին տեղյակ է ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Իրավունքը» պարզեց Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ.
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ էլ, պարոն Ծառուկյանը խոսել է այդ մասին: Գրիգոր Գրիգորյանն ունի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եւ իր բուժումը պատրաստվում է արտերկրում իրականանցնել, որը ենթադրում է երկարատեւ բացակայություն հանրապետությունից: Նա այդ պատճառով է վայր դրել իր պատգամավորական մանդատը: Նշեմ, որ Գ. Գրիգորյանը դուրս չի եկել կուսակցությունից, եւ որեւէ խնդիր չկա: Եվ պետք չէ գոյություն չունեցող ենթատեքստեր եւ ինտերպրիտացիաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք իրականում չկան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

