ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՙՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ՚, ԲԱՅՑ... ՏՎԵԼ Է

Արխիվ 12-16

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ
ՙՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ՚, ԲԱՅՑ... ՏՎԵԼ Է


Երեկ մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը եւ առաջիկա կառավարության նիստում կստորագրվի նրա հրաժարականն ու Կոտայքի մարզպետ կնշանակվի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Թե որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, եւ ինչն է հրաժարականի պատճառը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻՑ.
-Այս պահին մարզպետը հրաժարական չի տվել եւ որեւիցե դիմում չի ներկայացրել: Նման բան չկա:
- Այսինքն` չկա, թե դեռ նախատեսվում է:
- Մարզպետ ընդունվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ ու նախագահի հետ համաձայնեցմամբ, իսկ այս պահին մարզպետի կողմից որեւիցե դիմում հրաժարականի կապակցությամբ կառավարությանը ներկայացված չէ:
- Իսկ այս տեղեկատվությունը, ըստ Ձեզ, ինչով է պայմանավորված:
- Չեմ կարող պատասխանել: Կարող եք գրողներից հարցնել, թե ինչպես կարող են չեղած բանը ներկայացնել որպես իրականություն: Երբ նման բան կլինի, մենք այն ժամանակ պաշտոնապես կմեկնաբանենք: Պատճառները կարող են լինել սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Ուղղակի, մտածելակերպի խնդիր է, թե ինչու են շտապում լրատվամիջոցները ու չեղած բան գրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
- Ավելի ուշ, այնուամենայնիվ, Կովալենկո Շահգալդյանը նույնպես հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում