2012թ. նոյեմբերի 18-ին Վանաձորի ՙՄուշ՚ ռեստորանում սպանվել էր փաստաբան Սամվել Շարբաթյանը: Այսպիսի մեղադրական եզրակացությամբ 2013-ի հոկտեմբերից առ այսօր ընթանում է դատաքննությունը: Ըստ իրավապահներիªմեղադրյալ Արտակ Վերանյանը օդամղիչ ատրճանակով 6 անգամ կրակել էր Շարբաթյանի վրա...
Այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը: Վերջիններիս շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը համարում է, որ դատաքննությամբ արդեն իսկ պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ի չարաբաստիկ օրը տեղի էր ունեցել ոչ թե սպանություն, այլ մահվան դեպք: ՙԱռկա պայմաններում ես ասում եմ, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից եւ ոչ մեկը չի կարող հաստատել իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը: Իսկ դատարանը դատական ակտը պետք է կայացնի միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա: Եվ եթե այս պահին դատարանն արդեն իսկ կարողանար դատավճիռ կայացնել, միակ ճիշտ դատական ակտը կլիներ Դիլոյան Սամվելի եւ Վերանյան Արենի արդարացման դատավճիռը՚,- լավատեսորեն հայտարարել էր պաշտպանը: Փաստաբանների պալատի մի քանի անդամներ, հավանաբար, համաձայնելով իրենց գործընկերոջ հետ, տարածել էին այդ հայտարարությունը ինտերնետային իրենց էջերի միջոցով:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովի դին հայտնաբերվել էր մայիսի 6-ինª ժամը 01:40-ին, Երեւանի կենտրոնում: Ավելի ստույգ` Հյուսիսային պողոտայում գտնվող ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի հարեւանությամբ: Հիմնական վարկածն է ինքնասպանությունª շենքի տանիքից նետվելու միջոցով: Ոստիկանները համարում են, որ Ալմազովին հասցրել էին ինքնասպանության: Այդ վարկածի մասին խոսում է այն, որ եղել են դեպքի ականատեսներ, եւ որ Պավելի հեռախոսում առկա էր ՙԵս այլեւս չեմ լինի՚ հաղորդագրությունը, որը ուղարկվել էր նրա կնոջը դեպքից առաջ: Պավել Ալմազովը ՙEXPROMPTUS՚ էստրադային նվագախմբի կիթառահարների խմբի ղեկավարն էր: Նվագախումբը այցելել էր Հայաստանª Հաղթանակի օրվա կապակցությամբ Երեւանում եւ Գյումրիում բարեգործական համերգներ տալու նպատակով: