ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԱԿՈՎ

Արխիվ 12-16

ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԱԿՈՎ


ՙԲոլոր երեխաներն արտիստներ են. խնդիրն այն է, թե ինչպես մնալ արտիստ` մեծանալուց հետո՚: Կհամաձայներ արդյոք, մեծն Պիկասոյի այս եզրահանգմանը մեծն Շեքսպիրը, եթե հայտնվեր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում կամ ... Վանձորի դատարանում...
30-ամյա Ակսել Մխիթարյանին երեխա իհարկե չես անվանի, սակայն որպես մեր իրականության հասուն Ռոմեո, կարծում եմ եւ ցավոք, նա ՙհասկանալի՚ է շատերին...

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱԼԸ

Ալլան Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է 15 տարի: Վատ դերասանուհուն, հավանաբար, այդքան ժամանակ թատրոնում չէին պահի:
Ալլան  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի միջակ ուսանողուհի է: 2013-ին նա սովորում էր երկրորդ կուրսում:
Բոլոր ժամանակների ուսանողներին հայտնի է, որ թե° դպրոցում եւ թե° բուհում պատմությունը հանդիսացել է ամենաբարդ առարկաներից մեկը եւ հաճախ պատմություններ է ստեղծել աշակերտների եւ ուսանողների համար: Հենց այդª ՙթատրոնի պատմություն՚ առարկան էր դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Վասիլ Գեւորգյանը: 2013-ի ձմեռային քննության ժամանակ Ալլան Վ. Գեւորգյանի առարկայից ստացել էր անբավարար գնահատական: Այդ մասին աղջիկը տեղեկացրել էր իր կոլեգային ու ընկերոջըª  թատրոնի երաժշտական ձեւավորող Ակսել Մխիթարյանին: Ակսելն այդ ժամանակ փորձել էր հանդիպել դասախոսին եւ համոզել նրան, թե մեծ չէր լինի մեղքը, եթե նա Ալլային նշանակեր բավարար գնահատական: Ձմռանը հանդիպումը տեղի չէր ունեցել. ուսանողներից քննությունները Վանաձորում ընդունելուց հետո դասախոսն անմիջապես մեկնել էր Երեւան:
Վասիլ Գեւորգյանի կողմից դասվանդվող առարկայի ամառային քննությունները Ալլան նույնպես տապալել էր: Այս անգամ Ալլայի ընկերոջ ու դասախոսի միջեւ հանդիպումը տեղի էր ունեցել, եւ այդ հանդիպման արդյունքում դասախոսը հայտնվել էր հիվանդանոցում, իսկ Ակսելը, հասկանալի էª բանտախցում...

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՙՍՑԵՆԱՐԸ՚ª ԸՍՏ ԱԿՍԵԼԻ

2013թ. հունիսի 26-ին Ալլան գնացել էր քննության, իսկ Ակսելը տանը սպասել էր նրա զանգին: Կեսօրին Ալլան զանգահարել էր եւ ասել, որ քննությունը չի պատասխանել եւ կրկին անբավարար գնահատական է ստացել: Մեկ ժամ անց Ակսելն ինստիտուտում էր: Քննությունները ավարտվելուց հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ակսելը փորձել էր համոզել դասախոսինª փոխել դրած գնահատականը եւ ընկերուհուն նշանակել դրական գնահատականª 70 բալ, բացատրել էր, որ թեեւ նա տեսականորեն առարկային լավ չի տիրապետում, սակայն ունի 15 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ: Վասիլ Գեւորգյանը չէր համոզվել եւ...  
ՙՎասիլ Գեւորգյանը բարձր տոնով ինձ ասել էր, որ քննական ամփոփաթերթիկը տամ իրեն, իսկ ես ձախ ձեռքս մեկնել էի առաջ եւ ասել, որ մի րոպե համբերի: Վասիլ Գեւորգյանը բռնել էր իմ ձախ ձեռքը եւ այն ոլորել  թիկունքիս կողմըª չթողնելով շարժվեմ: Ես մեկ անգամ աջ ձեռքով հարվածել եմ Վասիլ Գեւորգյանի դեմքին, որից հետո Վասիլ Գեւորգյանն աջ ձեռքի արմնկային հատվածով բռնել է իմ պարանոցիցª թիկունքի կողմից ու սկսել խեղդել: Ես սկսել եմ գոռալ եւ ասել, որ խեղդվում եմ, սակայն Վասիլ Գեւորգյանն ինձ չի լսել եւ մոտ 3-4 րոպե շարունակել է ավելի ուժեղ սեղմել եւ խեղդել: Տեսնելով, որ աչքերիս դիմացը սեւանում է, չեմ կարողանում խոսել եւ շնչահեղձ եմ լինում, աջ ձեռքս տարել եմ գրպանս եւ այնտեղից հանել դանակըª դրանով անմիջապես հետ հարվածելª չպատկերացնելով եւ չտեսնելով, թե Վասիլ Գեւորգյանի մարմնի որ հատվածին եմ հարվածում...՚:
Նախաքննական իր այդ ցուցմունքը Ակսելը ավարտել էր իր հոգեկան վիճակի նկարագրումով. ՙՈւշքի գալով եւ արյուն տեսնելովª վախեցած գնացել եմ Վանաձորի ՙԹթու ջուր՚ բարձրացել գետի վրայով անցնող կամուրջի վրա, ցանկացել ընկնել գետը եւ ինքնասպան լինել...՚:
ՙՀասկանալի՚ է, որ այդ վիճակում եւ դրանից հետո Ակսելը ՙչէր հիշել՚, թե  ինչպես էր դանակով երկրորդ անգամ հարվածել Վասիլ Գեւորգյանին:
Ակսելն իրեն մեղավոր չէր ճանաչել, հրաժարվել էր ցուցմունք տալ եւ հարցերին պատասխանել:

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՙՎԱՐԿԱԾԸ՚ª ԸՍՏ ԴԱՍԱԽՈՍԻ

2013թ. ձմեռային կիսամյակի քննությունից գրեթե անմիջապես հետոª Երեւան վերադառնալու ճանապարհին, Վասիլ Գեւորգյանին զանգահարել էր Ակսել Մխիթարյանը եւ ցանկություն էր հայտնել հանդիպել ու զրուցելª Ալլային անբավարար գնահատական նշանակելու հարցի շուրջ: Դասախոսը պատասխանել էր, որ արդեն հասնում է Երեւան եւ հնարավորություն չունի հանդիպելու: Հրաժարվելով փոխել իր կողմից նշանակված գնահատականըª Վ. Գեւորգյանը միաժամանակ ասել էր, որ պատրաստ է ընդառաջել նրան եւ մինչեւ կիսամյակի ավարտը Երեւանում ընդունել քննությունը: Ակսելը համաձայնել էր, սակայն պայմանավորված օրը ՙոչ ոք չի եկել քննություն հանձնելու՚:
Ինչ վերաբերում էր ամառային քննությանը, Վ. Գեւորգյանը իր ցուցմունքներում գրել էր.
ՙ...Քննական պրոցեսին իմ առաջարկով ներկա էր գտնվել նաեւ 2-րդ կուրսի ղեկավար, նույն ինստիտուտի դասախոս Սոֆա Սողոմոնյանը: Քննության ընթացքում ուսանողներից Ալլան ասել էր, որ պատրաստ չէ պատասխանել: Ես նրան առաջարկել էի դուրս գալ լսարանից եւ պատրաստվելուց հետո կրկին փորձել պատասխանել: Բոլոր ուսանողների ավարտից հետո Ալլան ներս էր մտել լսարան եւ կրկին հայտարարել, որ պատրաստ չէ քննությանը, որից հետո ստացել է անբավարար եւ դուրս եկել լսարանից... Ինստիտուտ եկած Ակսել Մխիթարյանն ինձ ասել էր, որ դրական գնահատական չնշանակելու դեպքում խնդիրներ կունենամ: Ես հանգիստ տոնով պատասխանել եմ, որ խնդիրներ լինելու դեպքում կփորձեմ հարթել այն: Դրանից հետո Ակսել Մխիթարյանը քաշել է իմ ձեռքում գտնվող քննական տեղեկագիրը, ճմռթել այն, իսկ մյուս ձեռքով բռնել հագուստներիցս: Ազատվելու համար ես բռնել եմ նրա ձեռքից եւ նույն պահին դեմքիս բռունցքի հարված ստացել: Նրա ագրեսիվ վարքագիծը դադարեցնելու եւ հետագա հարվածներից խուսափելու նպատակովª ոլորել եմ ձեռքը դեպի թիկունք եւ թիկունքի կողմից բռնել նրան այնպես, որ մի ձեռքս եղել է գոտկատեղի եւ կրծքավանդակի արանքում, իսկ մյուսըª ուսագոտու եւ պարանոցի հատվածումª ուշադրություն դարձնելով նրան, որ Ակսել Մխիթարյանը ձեռքը չշարժի եւ չհարվածի դեմքիս: Ակսել Մխիթարյանն ասել էª բաց թող, իսկ ես պատասխանել եմª հանգստացի, բաց կթողնեմ: Ես թուլացրել եմ ձեռքի բռնվածքները, եւ նա հարվածել է աճուկային շրջանիս, որից հետո ես ուժեղ ծակոց եւ ցավ եմ զգացել: Նրան առաջ եմ հրել եւ նույն կանգնած դիրքից երկրորդ անգամ հարված ստացել...՚:

ՊԱՇՏՊԱՆ-ՓԱՍՏԱԲԱՆԻ ՙՎԱՐԿԱԾԸ՚

Առաջին ատյանի դատարանը վճռել էրª ՙԱկսել Արամի Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկմանª 5 տարի ժամկետով:
Ըստ այդ հոդվածիª Ակսելը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս է պատճառել ծառայողական գործունեության կատարող անձին: Մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն համաձայնել քննչական եւ դատական մարմինների այդպիսի ձեւակերպմանը եւ վերաքննիչ բողոքով պահանջել են, որ Ակսելի արարքը որակվի որպեսª ՙԱռողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՚ կամ...
ՙԿամ-կամի՚ ցանկացած դեպքում էլ, ՙառաջնթացը՚ ակնհայտ է. Ակսել Մխիթարյանը համաձայն է իրեն մեղավոր ճանաչել, սակայն այն դեպքում, երբ ՙհամաներվի՚ եւ չկրի իրեն նշանակված պատիժը:
ՙԱրտիստաիրավական՚ այս պատմության ավարտը վերաքննիչ դատարանի ուսերին է, եւ ես երախտապարտ կլինեմ, եթե նա պարզաբանի, թե ինչ պետք էր հասկանալ դասախոսիª ՙոչ ոք չի եկել քննություն հանձնելու՚ արտահայտությունը:
Նկատեմ, որ քննություն պետք է հանձներ միայն Ալլան...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում