ՙԲՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Իշխանության դեմ իբր հավերժ պայքարող (իսկ ավելի շուտ` այդպիսի տպավորության ձգտող) ԲՀԿ-ին, կարծես թե, վհատեցրել է օրերս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ՀՀ վարչապետի եւ նախագահի պաշտոնին հավակնելու համար քաղաքական ուժերը պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով: Այդ հայտարարությանը ԲՀԿ-ն որոշեց պատասխանել հետեւյալ կերպ` թե իբր առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակը Մելիք-Ադամյան փողոցը շրջանցելու է: Արդյո±ք այս հայտարարությունը չի նշանակում, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն այլեւս հետ է կանգնում իշխանափոխության` ՙփուլային՚, ՙփաթեթային՚, թե ՙփուլափաթեթային՚ տարբերակների գաղափարից եւ համբերատար սպասելու է գալիք հերթական ընտրություններին` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ.
-Մյուս ընտրությունները կգան, եւ ամեն ինչ պարզ կլինի: Հիմա պարզապես աշխատել է պետք, դեռ երեք տարի կա, եւ որեւէ գուշակություններ անելու համար վաղ է: Կգա ժամանակը, եւ ով ինչ ցանել է, այն էլ կհնձի:
- Փաստորեն, իշխանափոխություն ներկայումս չի կարող լինել:
- Նման հարց օրակարգում չկա:
- Իսկ կառավարության ծրագրերին առաջիկա արտահերթ նիստին ՙԲարգավաճ Հայաստանը՚ կո±ղմ, թե± դեմ է քվեարկելու:
- Կառավարությունը դեռ ծրագրեր չի ներկայացրել, երբ ծանոթանանք դրանց, մենք կտանք մեր գնահատականը:
- Արդյոք մոտ երեք տարի առաջ նախընտրական հայտարարությունով հանդես գալը ճիշտ է: ՙԲարգավաճ Հայաստանը՚ կկարողանա այդքան ժամանակ լինել զարկերակի վրա:
- Գիտեք, քաղաքական դաշտը միշտ հարուստ է ինտրիգներով, իհարկե, դա պատասխան էր, չեմ կարծում, որ երեք տարի առաջ կարելի է ինչ-որ գնահատականներ տալ: Նորից եմ կրկնում, կգա ժամանակը, եւ ով ինչ աշխատել է, դա էլ կհնձի:
- Լավ, վերադառնանք ներկա ժամանակներս: Ինչ կասեք ԱԺ նախագահի ընտրությունների մասին: Մի շարք ԲՀԿ պատգամավորներ ընտրություններից հետո հայտարարեցին, որ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին, ինչու արդյունքներին ծանոթանալուն պես չբարձրաձայնեցին այդ մասին:
- Ես չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունները եղել են ազատ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

