ՙՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂՎԵՍԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ
ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂՎԵՍԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Այն բանից հետո, երբ Ղրիմն անցավ ՌԴ կազմ, առիթ ունեցանք ներկայացնել տեսակետ, որ դրա պատասխանը ԱՄՆ-ը կփորձի տալ նաեւ Սիրիայում եւ Ղարաբաղումª ելնելով երկու նկատառումներից: Նախ, եթե հաջողվի իրականացնել առավելագույն ծրագիրը, այսինքնª Սիրիայում թեժացնել եւ Ղարաբաղում վերսկսել պատերազմը ¥հնարավորության դեպքում ներգրավելով նաեւ Թուրքիային¤, ապա դա Ռուսաստանին կպարտադրի Ուկրաինայի հետ մեկտեղ իր օրակարգային ուշադրությունը կենտրոնացնել նաեւ հարավային ուղղության վրա, այսինքնª կռվել երկու ճակատով: Իսկ նվազագույնը հայ-թուրքական հաշտության հին ծրագրերի վերակենդանացումն է, իր նույնքան հին այն հաշվարկով, որ այդ դեպքում կձեւավորվի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքը, որը ռուսներին կկտրի Իրան-Սիրիա ուղղությունիցª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
ԱՄՆ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՋ ՏԱՆԵԼ
Եվ ահա վերջին ժամանակներս այն նույն ծրագրերի մասին սկսել են խոսել մասամբ եվրոպական եւ շատ ավելի հանգամանորենª ամերիկյան լրատվամիջոցներում: Մասնավորապես Foreign Affairs ազդեցիկ պարբերականն օրերս ներկայացրեց այն տեսակետը, որ մայիսի սկզբներից Օբամայի վարչակազմը. ՙՆոր փորձ է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով...՚: Մի կողմ թողնելով տիպիկ արեւմտյան ոգով տրված ամերիկյան այդ նոր փորձի իմաստի հետ կապված բացատրությունները, կենտրոնանանք միայն մեկ-երկու մանրամասների վրա: Նախª նշված հրապարակման մեջ ղարաբաղյան հակամարտության լուծման նպատակը կապվում է հետեւյալի հետ. ՙՀակամարտությունը երաշխավորում է, որ Հայաստանը չի պահանջի իր տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը...՚: Առավել եւս, որ կա թուրքական փակ սահմանների խնդիրը, եւ այդ ամենը. ՙՀնարավորություն է տալիս Ռուսաստանինª ճնշումներ գործադրել եւ Հայաստանին հեռու պահել Արեւմուտքից՚: Ուստիեւª Վաշինգտոնը զուգահեռաբար պետք է էլ ավելի կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման եւ այդ ուղղությամբ առեւտրի աշխուժացման վրա: Եվ ահա այստեղ Foreign Affairs-ը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս փոխել այդ հարցում իր երբեմնի մոտեցումները: Այսինքնª առաջներում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը փորձում էր կյանքի կոչել, այսպես ասած, ՙառանց նախապայմանների՚ սկզբունքով, ու ամեն ինչ ձախողվում էր Ղարաբաղը նախապայման դարձնելու ադրբեջանական պահանջների պատճառով, ինչին պատրաստակամորեն ընդառաջ էր գնում Թուրքիան:
Բայց հիմա կարծես թե նոր մոտեցումներ են սկսում խմորվել. ՙԱյդ ամենը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա իր կողմից օկուպացված տարածքների մեծ մասից՚: Խոսքը, թերեւս, ազատագրված տարածքների, այսինքնª 5 շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու միջոցով հաշտության պայմանագիր ստորագրելու մասին է, որն էլ իր հերթին բավականին հին պատմություն ունի: Սա այն նվազագույնն է, որի պարագայում Վաշինգտոնը, թերեւս, կարող է հույս ունենալ պոկել Հայաստանի համաձայնությունը, եթե, իհարկե, սրան դեռ չենք խառնում հայ-թուրքական հաշտեցման թեման: Բայց փաստն այն է, որ տխրահռչակ ՙՄադրիդյան սկզբունքներում՚ ներառված այդ 5 շրջանների պատմությանը Ադրբեջանն է քանիցս կտրուկ դեմ արտահայտվել: Այսինքն, եթե ԱՄՆ-ը լրջորեն փորձի ինչ-որ հանգուցալուծում տալ ղարաբաղյան թեմային, ապա նախ պետք է որոշ ճնշումներ գործադրի Բաքվի նկատմամբ: Այս առումով նկատենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳ-ն փոխնախարար Արազ Ազիմովի միջոցով բավականին անսպասելի կերպով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքին մեղադրեց կողմնապահության եւ պատվեր իրականացնելու մեջ` հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստվում է նրան համանախագահի պաշտոնից հետկանչի պահանջ ներկայացնել: Բացատրությունները, որոնք այդ մեղադրանքների տակ դրել էր Ազիմովը, անհեթեթ էին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այդ ըստ էության հակաամերիկյան ժեստի համար ավելի խորքային պատճառներ ուներ: Դա հիմք է տալիս ենթադրել, որ Բաքվին Վաշինգտոնից հասցեագրված որոշ խորքային ճնշումներ արդեն իսկ տեղի ունեցել են, առավել եւս, որ Ազիմովի այդ հիստերիայից հետո սկսեցին ավելի տեսանելի ճնշումներ եւս նկատվել: Մասնավորապեսª Կալիֆորնիայի խորհրդարանի կանոնակարգային հանձնաժողովը մայիսի 5-ին հավանություն տվեց Ղարաբաղի անկախությանն աջակցություն հայտնող բանաձեւի նախագծին, ինչը մայիսի 8-ին կդրվի նահանգի խորհրդարանի քվեարկությանը: Միեւնույն ժամանակ այդ բանաձեւը նաեւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին կոչ է ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին, ինչը, թերեւս, պետք է, որ որոշ մտավախություններ առաջացնի Բաքվում:
ՙԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ՚
Թե ինչ կերպ Իլհամ Ալիեւը դուրս կգա այս բարդ իրավիճակից, դեռ կտեսնենք: Բայց Վաշինգտոնի համար նվազագույնին, այսինքն, որ չփորձի խառնվել հայ-թուրքական հաշտեցման ծրագրերին, Բաքուն, թերեւս, կհամաձայնի գնալ: Առավել եւս, որ այս ուղղությամբ Թուրքիան, կարծես թե, աստիճանաբար դերի մեջ է մտնում: Նախª ապրիլի 24-ին Էրդողանի հայտնի հայտարարությամբ, որից հետո էլ խաղը շարունակեց ԱԳ նախարար Դավութօղլուն, ով օրերս բրիտանական The Guardian-ում հետեւյալ առաջարկը հնչեցրեց. ՙՕսմանյան հայերին ցավակցություն հայտնելը մարդկության պարտականությունն է: Ես կոչ եմ անում հնարավորությունից օգտվել եւ միանալ մեզª Թուրքիա-Հայաստան ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար: Վարչապետ Էրդողանի հայտարարությունն այս ուղղությամբ աննախադեպ եւ համարձակ քայլ է: Ես հավատում եմ, որ ժամանակն է ներդրում կատարել այս հարաբերություններում: Թուրքիան պատրաստ է՚:
Տիպիկ թուրքական դիվանագիտական ոճով արված այս առաջարկը, հասկանալի է, ո°չ զղջում է եւ ո°չ էլ Ցեղասպանությունը ճանաչելու քայլ: Թեկուզեւ այն առումով, որ Դավութօղլուն Էրդողանի օրինակով ցավակցություն հայտնելով, այնուամենայնիվ, չի էլ փորձում գոնե իր տեսանկյունից բացատրել, թե ինչի± համար է ցավակցում: Այսինքն, եթե անգամ թուրքական քաղաքականության քարոզածի պես 1915թ. հայերին ընդամենը տեղահանել են, ապա ինչո±ւ այդ տեղահանության ընթացքում 1,5 միլիոն մարդ զոհվեց, եթե դրված չէր նրանց ոչնչացնելու խնդիր: Փոխարենը Դավութօղլուն նորից է առաջարկում ՙստեղծել թուրք եւ հայ պատմաբաններից կազմված միացյալ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները՚, թերեւս քաջ գիտակցելով, որ այդ ծեծված գաղափարը Հայաստանին չի հետաքրքրում:
Եվ, վերջապես, The Guardian-ում իր այդ հոդվածը վերնագրելով ՙԹուրքեր եւ հայեր. մենք պետք է հետեւենք Էրդողանի հայտարարությանը եւ թաղենք մեր ընդհանուր ցավը՚, Դավութօղլուն, ըստ էության, կրկնում է թուրքական մեկ այլ մերժված բանաձեւª ՙՊատմությունը թողնենք պատմաբաններին եւ ամեն ինչ մոռանալովª սկսենք նոր էջից՚: Սակայն ոչ միայն Ղարաբաղի հարցում թուրքական դիրքորոշումը, այլեւ թեկուզեւ Քեսաբի իրադարձություններն արդեն իսկ հուշում են, որ եթե Հայաստանը մի պահ անգամ վերհիշի մեկ այլ տխրահռչակ միտք, թե ՙներկայիս թուրքն առաջվա թուրքը չէ՚, հաստատ դառնորեն զղջալու առիթներ բազմիցս կունենա:
Մի խոսքով, Էրդողանն ու նրա ետեւից էլª Դավութօղլուն թեեւ իրենց այդ հայտարարություններով գերազանց դերասանական տաղանդ դրսեւորեցին, սակայն ակնհայտ է, որ նրանց այս ՙաննախադեպ ազնվության պոռթկումները՚ հազիվ թե գործնականում որեւէ բան տան հայ-թուրքական հաշտության թեմայով: Բայց մյուս կողմից էլ այս կերպ Էրդողանի վարչակազմը կկարողանա Վաշինգտոնին ՙպարզերես՚ ներկայանալ, թե, տեսեք, մենք գնացինք այս աննախադեպ քայլերին, բայց այ` Հայաստանը ոտքերը դրել է մի կոշիկի մեջ ու ընդառաջ քայլ անգամ չի կատարում: Ուկրաինական ճգնաժամի մեջ ՙլռված՚, իսկ տարածաշրջանում էլ հիմնական դաշնակցիª Իսրայելի հետ բավականին բարդ հարաբերություններ ունեցող Օբամային էլ կմնա ՙհավատալ՚ Էրդողանի ՙանկեղծությանը՚ª Թուրքիայի հետ հազիվ մի փոքր կարգի բերած հարաբերություններն էս ծանր օրերին կրկին չփչացնելու համար: Բայց նաեւ հազիվ թե մտածի ՙհամոզել՚ Հայաստանինª ընդառաջ գնալ Էրդողանի ՙանկեղծությանը՚. համենայնդեպս, երբ այս օրերին Հայաստանում ամերիկյան դեսպանը ոչխար խուզելու փառատոններում իր շնորհքն է ցույց տալիս, նշանակում է, որ նրա օրակարգում ծանրացնող հանձնարարականներ Վաշինգտոնից չկան:
Եվ, իհարկե, հայ-թուրքական հաշտեցման ծրագրի այս անհեռանկարային իրավիճակում անիմաստ է դառնում նաեւ Ղարաբաղի հետ կապված ծրագրերը: Այսինքնª ինչքան էլ որ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի մասին ամերիկյան երազանքները նորից ի հայտ են գալիս, սակայն դրանցից լուրջ բան սպասելը ժամանակի իզուր վատնում կլինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

