ԲՀԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ ՀԱԿ-ԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ ՀԱԿ-ԻՆ
Թե ինչ կարծիքի են ԲՀԿ-ի հիմնական գործընկեր ՀԱԿ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարության մասին, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ: Սակայն վերջինս հավանաբար կանխատեսելով հարցը` շտապեց ասել, որ հարցազրույցներ չի տալիս, իսկ մնացյալ ՀԱԿ-իստական պատգամավորները կատարյալ լռություն են պահպանում, հավանաբար ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿասեր Լեւոն Զուրաբյանի «վերքերի վրա աղ չլցնելու» սկզբունքով, մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության, բայց ՀԱԿԿ չմտած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը սիրով աղին կավելացնեին նաեւ սեւ բիբար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

