ԴԱՎԻԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ, ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄԻՑ` ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ԵՆ ՓՉԱՑԵԼ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ, ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄԻՑ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՓՉԱՑԵԼ
Այսօր Երեւանի Դավիթաշեն թաղամասում, ցերեկը, շուրջ երեք անգամ տեղի է ունեցել հոսանքազրկում, որի պատճառով մի շարք դավիթաշենցիներ զանգահարելով խմբագրություն իրենց վրդովմունքն էին հայտնում նշելով, որ տան մեջ եղած որոշ տեխնիկաներ կամ փջացել են, կամ սկսել են վատ աշխատել: Քաղաքացիներից ոմանք նշում էին, որ չգիտեն թե այս դեպքում ինչ է արվում. ում կարող են դիմել, իսկ ոմանք էլ տեղեկացված լինելով հույս չէին հայտնում, որ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը որեւէ փոխհատուցում կտրամադրի պատճառած վնասների դիմաց: Մեզ դիմողներից եւ ոչ մեկ նախապես տեղյակ չեն եղել հոսանքազրկման մասին: Տեսնեն ի՞նչ է մտածում այս առիթով Ռոբերտ Նազարյանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի գործառույթներից է «կարգավորում էներգետիկայի բնագավառը, որն էլ ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը», եւ Հայաստանի ՀԷԿ-ը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

