ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ
Արխիվ 12-16ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ
ՙ
Ժառանգության՚ տունը կռիվ է ընկել, ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել` ԱԺ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկեն, թե բոյկոտեն: Կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ երիտասարդական թեւը կողմնակից են, որպեսզի առավելագույնս աղմուկ բարձրացվի ԱԺ դահլիճում, իսկ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կողմ է բոյկոտի տարբերակին` անգամ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես պետք չէ նիստին մասնակցել:
Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` Ռուբիկ Հակոբյանին անգամ մեղադրել են, որ նա մտադիր է իշխանությանը վատամարդ չլինել ու այդ պատճառով ուզում է բացակայել նիստից: Այդ վեճերի արդյունքը եղավ Ստյոպա Սաֆարյանի հուսալքության ճիչը, որը նա հրապարակել է ՙՖեյսբուքում՚. ՙԱրդեն հրապարակ է նետվում ՙթեզ՚, որ ՙ4 ոչ իշխանական ուժերը միասնաբար չմասնակցեն ՙնոր՚ կառավարության կողմից ներկայացված ծրագրի քվեարկությանը՚: Ինչո±ւ չմասնակցեք.
1. Որպեսզի ԱԺ նախագահի ընտրության խայտառակությունը չլինի,
2. Վստահ չեք, որ բոլորով ՙդեմ՚ կքվեարկեք,
3. Ում եք փրկում. բոլորը պետք է լինեն ԱԺ դահլիճում եւ միահամուռ դեմ քվեարկեն,
4. Միթե պարզ չի, որ այդպես ավելի հեշտ է լինելու իշխանության համար,
5. Որպեսզի ՀՀԿ-ը կոճակասեղմությամբ անցկացնի ծրագիրը:
Ասեմ, իմ համար դա հավասարազոր կլինի Կառավարության ծրագրին կողմ քվեարկելուն: Դա նման է լինելու գազային պայմանագրերի ժամանակ դահլիճից դուրս գալուն, որպեսզի Սուքիաս Ավետիսյանը ՙլավ ու հեշտ հաշվի՚ քվեները: Այս ամենը արդեն տհաճ է՚:
Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կողմից քվեները ՙլավ ու հեշտ հաշվելը՚ տեղի ունեցավ այն բանից հետո, որ Զարուհի Փոստանջյանը գողացել էր պատգամավորների քվեարկության քարտերը: Ուրեմն ինչ, Ստյոպա Սաֆարյանը նաեւ խոսակցություն է ունեցել քարտերը նորից գողանալու տարբերակի մասին, որ ակամա հիշել էր Սուքիաս Ավետիսյանի ՙքվե հաշվելը՚:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

