ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ Է
Արխիվ 12-16ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արտերկրում է: Սակայն շարունակում են աշխատել տեղեկատվական եւ քարոզչական այն կայքերը, որոնք սպասարկում են նրա շահերը: Ճիշտ է, խոսակցություններ կան, որ դրանց մի մասը վաճառվելու է, սակայն բավականին ինտենսիվ տեղի են ունենում տեղեկատվական արտահոսքերի կամ ավելի պարզ ասած, կոմպրոմատների հրապարակումները: Դրանք ուղղված են այն նախարարների ու պատգամավորների վարկաբեկմանը, ովքեր մշտապես եղել են Տ. Սարգսյանի ՙաչքի գրողը՚: Ու հետաքրքիրն այն է, որ էլեկտրոնային փոստով դրանք առաքվում են կամ ՙՖեյսբուքով՚ լայնորեն տարածվում են միեւնույն վայրից` Բելգիայի Լիիգե քաղաքից: Թե ով է Բելգիայում նստած համակարգում այդ ՙէլեկտրոնային պատերազմը՚` այս պահի դրությամբ մեզ դեռեւս հայտնի չէ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

