ՙՏԵՍՆԵՍ ՀԻՄԱ ՈՎ ՋՈՒՐ ԿԼՑՆԻ ՕԵԿ-Ի ՋՐԱՂԱՑԻՆ
Արխիվ 12-16ՏԵՍՆԵՍ ՀԻՄԱ ՈՎ ՋՈՒՐ ԿԼՑՆԻ ՕԵԿ-Ի ՋՐԱՂԱՑԻՆ
ՕԵ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՙՏոների և հիշատակի օրերի մասին՚ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է մայիսի 7-ին Հայաստանում նշել Երիտասարդության տոն: Մայիս ամիսը համարվում է հայ ժողովրդի մեծ հաղթանակների` Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում տարած հաղթանակների, ինչպես նաեւ Առաջին հանրապետության անկախության նվաճման ամիս:
Ի դեպ, նշենք, որ այս օրինագիծը քննարկվել է դեռեւս այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր` ԱԺ-ի գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Իսկ հիմա, երբ ՕԵԿ-ը այլեւս իրեն ընդդիմություն է հռչակվել, վեր է հանում այն օրինագծերը, որոնց դեմ չեն եղել կոալիցիոն ՀՀԿ-ականները, բայց դեմ էին ընդդիմադիր եւ այլընտրանքային խմբակցության ներկայացուցիչները: Տեսնես հիմա ով ջուր կլցնի ՕԵԿ-ի ջրաղացին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

