ՙՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԼՈՒԾՎԱԾ Է՚
Արխիվ 12-16ՙՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ
80 ՏՈԿՈՍԸ ԼՈՒԾՎԱԾ Է՚
ՙՄայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստ է լինելու, որպեսզի վավերացվի ՄՄ-ին անդամակցելու արդեն պատրաստ փաստաթղթերը՚,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
- ՄՄ-ին անդամակցելու շուրջ 264 գործառույթների մեծ մասը` մոտ ութսուն տոկոսից ավելը, լուծված է, համարյա բան չի մնացել: Շատ շուտով արդեն կկարողանանք դառնալ` դեռեւս պարզ չէ ՄՄ-ի, թե Ընդհանուր տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Եթե 2015 թվականի հունվարի 1-ից ձեւավորվի Եվրասիական ընդհանուր տնտեսական տարածքը, ապա Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

