ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Քաղաքական կուլիսներում պտտվում են խոսակցություններ այն մասին, թե իբր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը դառնալու է ՀՀԿ խմբակցության ղեկավար: Ճշտելու համար արդյոք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ՙԻրավունքը՚ կապ հաստատեց պատգամավորի հետ. ՙԱյդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՚:
Հարկ ենք գտնում տեղեկացնել նաեւ` հավանական թեկնածուների ՙցանկի՚ մեջ շրջանառվում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վահրամ Բաղդասարյանի անունը, սակայն ինքն անձամբ հայտարարել է, որ դրա մասին տեղեկացել է մամուլից:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

