ՉՊԱՏՐԻԱՐՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՉՊԱՏՐԻԱՐՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ


Ընթերցողը, բնականաբար, կհարցնի` իսկ ինչու չպատրիարքի: Շատ պարզ պատճառով` ԼՏՊ-ին պատրիարք անվանելը կնշանակեր հոգու վրա բավականին ծանր մեղք վերցնել: Քանզի ՀՀ առաջին նախագահի հրապարակային ելույթները միշտ աչքի են զարնում բացառիկ ցինիզմով եւ ներծծված են չարությամբ:

Նա մինչեւ վերջ օգտագործեց իր բոլոր հնարավորությունները` հասնելու նրան, որպեսզի երկրում անկայուն վիճակ ստեղծվի, ու արդեն նրա համար մի տեսակ կարծես երկրորդական լիներ` անձամբ ինքը կկարողանա վերադառնալ իշխանության: Նա մինչեւ վերջ նաեւ բացառիկ համառությամբ փորձեց կյանքի կոչել 2011-ի նմուշի ՙքաղաքագիտական վերլուծությունը՚, այն է` ԲՀԿ-ի ձեռքով երկիրն ապակայունացնելու ծրագիրը: Սակայն նոր կառավարության ձեւավորումը իր բոլոր բնութագրերով, կարծես թե, այլեւս բացառում է այդ տարբերակը: Ծեր աղվեսը օրինաչափորեն երկու թաթով ընկավ  թակարդի մեջ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Տեր-Պետրոսյանի վերջին երեք տարիների ծրագրի էությունը, որը ՙքաղաքագիտական վերլուծության՚ տեսքով ներկայացված էր հանրությանը, հետեւյալն էր` ամեն կերպ ձգտել մերձենալ ԲՀԿ-ի հետ, նույն ԲՀԿ-ին փորձել քայլ առ քայլ ներքաշել ընդդիմադիր դաշտ, ինչ-որ պահի սահուն անցկացնել կարմիր գծի վրայով, իսկ երբ դա տեղի ունենա, արդեն հեծնել հեղափոխական ալիքը: ԼՏՊ-ին անպայման պետք էր հասցնել նրան, որ ԲՀԿ-ն վերածվեր անկայունության, փողոցային անկարգությունների, Մայդանի աղբյուրի, իսկ փողոցային կրքերի բորբոքումից հետո ԼՏՊ-ն դյուրությամբ կդառնար լիդեր, քանի որ նույն ԲՀԿ-ում, ինչպես նաեւ ՙԺառանգությունում՚, ՀՅԴ-ում եւ այլուր չկան այնպիսի փայլուն հռետորներ, փողոցային պայքարի ռազմավարներ եւ մարտավարներ, ովքեր համեմատելի լինեն ՀՀ առաջին նախագահի հետ:
Ու քանի որ հայտնի է` Լեւոն Ակոպիչը շատ է սիրում փուլային գործընթացներ, ինչը դրսեւորվել էր 1988-ից սկսած, այնուհետ 1997-ին դարձել Արցախը հանձնելու ՙփուլային տարբերակ՚, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո  ծնունդ տվել ՙփուլային իշխանափոխություն՚ տերմինին, ապա նա փուլ առ փուլ փորձում էր կյանքի կոչել ԲՀԿ-ի արմատականացման ծրագիրը:
Առաջին փուլում` 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ, նա զոհաբերեց ՀԱԿ-ի եւ սեփական անձի ընտրազանգվածի մեծ մասը` դա պարզապես նվիրելով ԲՀԿ-ին: Ու դա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ այդ զոհաբերության գնով նա որոշ չափով արմատականացրեց ԲՀԿ-ի քաղաքական բառապաշարը, եւ ԲՀԿ-ն էլ իր հերթին, արմատականացման հաշվին ձեռք բերած լրացուցիչ ընտրաքվեների համար վճարեց` կոալիցիայից դուրս գալով: Դրան, բնականաբար, նպաստում էր, այսպես կոչված, օսկանյանական կամ ՙնարնջագույն՚ թեւը, որն ուներ քաղաքական ղեկավարման երկու աղբյուր` ՙքեռի Սեմ՚ եւ Ռոբերտ Քոչարյան: Ու երկուսին էլ ձեռք էր տալիս ԲՀԿ-ի արմատականացումը: Բայց քանի որ ԲՀԿ-ի հիմքը գործարար շերտն է, այդ կուսակցությունն իրեն այդպես էլ ընդդիմադիր չհռչակեց, նախընտրելով քաղաքագիտությանն անհայտ ՙայլընտրանք՚ տերմինը:
Արմատականացման հաջորդ փուլն արդեն 2013-ի նախագահական ընտրությունների շրջանն էր: Սակայն դա չպսակվեց նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությամբ: Կուսակցության առաջնորդը չցանկացավ, որ իր մասնակցության հաշվին այլոք սեփական խնդիրներ լուծեն, Վարդան Սիվիլիթասիչն էլ ակնհայտորեն չէր քաշում, նրա մասշտաբը անհամեմատ ավելի փոքր էր ու թույլ: ԲՀԿ-ով ԼՏՊ-ի թեկնածությունը պաշտպանելու տարբերակն էլ կդառնար անմիջական կոշտ թշնամություն ՀՀԿ-ի դեմ, համապատասխանաբար հանգեցնելով  աննախադեպ ռեպրեսիվ միջոցների կիրառմանը, համ էլ հոգեբանորեն դժվար էր զբաղվել ՙկրտսեր գործընկերոջ՚ (իսկ ԼՏՊ-ն հենց այդպես էր ընկալվում ԲՀԿ-ում) նախագահական ընտրարշավը սպասարկելով:
Հաջորդ փուլն արդեն ՙքառյակի՚ ձեւավորումն էր, ու այդ ՙքառյակով՚ կառավարության հրաժարական պահանջելու եւ այդ նպատակով շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու ծրագիրը: Այդտեղ, կարծես թե, լիակատար համերաշխություն էր առկա Ռոբերտ Սեդրակիչի եւ Լեւոն Ակոպիչի միջեւ, ու ծեր ղառղառն արդեն ձեռքերն էր շփում` պատկերացնելով, թե ապրիլի 28-ին ինչպես է ԲՀԿ-ի ռեսուրսի հաշվին լցվելու հրապարակը, ինչպես է սկսվելու փողոցային պայքարը, ուր ԼՏՊ-ին հավասարը չկա: Անգամ եթե Քոչարյանը դուրս գար հրապարակ, նա հանրահավաքային հարթակում Լեւոնին մրցակից լինել չէր կարող: Բայց... Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի նախաձեռնությամբ հրաժարական տվեց, ու օբյեկտիվորեն ՙքառյակային՚ ՙփուլային իշխանափոխության՚ ծրագիրը մեռավ: Ճիշտ է, ԼՏՊ-ն հրապարակավ կոչ էր անում ոչ մի դեպքում չհրաժարվել փողոցային տարբերակից, ՙզարգացնել հաջողությունը՚ (նա միանգամից վարչապետափոխությունը վերագրեց ՙքառյակին՚) բայց արդեն ուշ էր, ՙքառյակը՚ հանրահավաքներ սկսեր, որ ի±նչ աներ: Հաջորդ հարվածն էլ, որից հետո ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի ոտքի կանգնելու հնարավորությունը այլեւս զրոյական է, Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորումն էր, որի կազմով համադրվել են բոլոր հիմնական խաղացողների շահերը: Դա շատ լայն կոալիցիա է առանց կոալիցիոն հուշագրերի, ուր փաստացի տեղ չեն գտել միայն երկու խորհրդարանական ուժ` ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚: Այն պարզ պատճառով, որ երկուսն էլ այլեւս քաղաքական դաշտի արտադրական թափոն են, եւ ուրիշ ոչինչ: Երկուսն էլ արդեն պիտանի չեն: Ու Լեւոն Ակոպիչը մնաց միայնակ` իր ՙավազակապետությունը կազմաքանդելու՚ ծրագրով եւ Լյովիկ Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի պես թույլիկ թիմակիցներով:

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Թե ինչքանով է արդյունավետ չհայտարարված կոալիցիոն կառավարությունը տարատեսակ ցնցումային երեւույթները բացառելու տեսակետից` երեւաց ԱԺ նախագահի ընտրություններին: ԲՀԿ-ի եւ նոմինալ ընդդիմություն համարվող ՕԵԿ-ի` Գալուստ Սահակյանի օգտին տված քվեները անհերքելի փաստ են: Ու ճաշից հետո մատուցած մանանեխի նմանությամբ բեմադրվող քաղաքական կրկեսները փաստացի ոչինչ չեն փոխում, եւ պատահական չէ, որ նոր տերմիններ են մտնում: Այսպես, ՙոչ իշխանական քառյակին՚ ավելի ու ավելի հաճախ սկսել են կոչել ՙոչ ընդդիմադիր քառյակ՚` արհամարհանքով այն ներկայացնելով որպես իշխանության կցորդ, նաեւ տեղեկատվական-քարոզչական դաշտում բավականին ժողովրդականություն են վայելում արդեն ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմափոխության գաղափարները:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությանը, թե Գագիկ Ծառուկյանն ասել է, որ առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցի գրասենյակը, ապա դա դրսեւորում է այն բանավեճը, թե արդյոք նոր կոալիցիոն կառավարությունը մարտավարական, թե ռազմավարական բնույթ ունի: Էդուարդ Շարմազանովը իր հայտնի հայտարարությամբ ֆիքսել էր, որ կոալիցիան մարտավարական է, եւ ամեն ինչ վճռվելու է ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում եւ ոչ մի այլ տեղ: ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը դրա պատասխանն էր ու, ըստ էության, նշանակում էր պնդում, թե, այնուամենայնիվ, դաշինքը ռազմավարական է, եւ ընտրություններին ՀՀԿ-ն փոխանցելու է իշխանությունը:
Բայց պետք է արձանագրենք հետեւյալը` իշխանափոխության, արտահարեթ ընտրությունների մասին խոսք անգամ չկա, խոսքը հերթական ընտրությունների մասին է: Այսինքն` ԼՏՊ-ի ՙքաղաքագիտական վերլուծությունը՚ եւ ՙփուլային իշխանափոխությունը՚ կարելի է համարել վերջնականապես թաղված: ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ այլեւս հիմնական խաղացողների մեջ ընդհանրապես չկան, եւ հիմնական խաղացողներից պետք չեն ոչ մեկին` ո°չ ՀՀԿ-ին, ո°չ ԲՀԿ-ին, ո°չ Ռոբերտ Քոչարյանին, ո°չ էլ խոշոր բիզնեսին: Հետեւաբար առջեւում, առավել եւս որ Հայաստանը մտնում է Եվրասիական ինտեգրման քաղաքակրթական դաշտ, Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆին իրենց թիմերով պարզապես ուտիլիզացիայի են ենթարկվելու` որպես իզուր տեղը ռեսուրսներ զբաղեցնող քաղաքական թափոն: Չպետք է բացառել անգամ, որ առաջիկայում այդ երկուսի վրա էլ հրապարակավ կհայտնվեն ծանրակշիռ կոմպրոմատներ, ու երկուսն էլ արդեն կունենան ոչ թե քաղաքական խնդիր, այլ գերխնդիր կդառնա միգուցե քրեական պատասխանատվությունից խուսափելը, չէ± որ ցանկացած պետությունում ու հասարակությունում քավության նոխազները հույժ պահանջված ապրանք են:
Սակայն վերադառնանք ՀՀԿ-ԲՀԿ հեռակա բանավեճին: Վարչապետն արդեն իսկ արտահայտվել է դրա վերաբերյալ. ՙԱնկեղծ ասած` դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի` օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ` այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու՚: Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, կատարում է այն դերը, որը նրա մոտ գլխանց լավ է ստացվում` պրագմատիզմի դիրքերից համադրել հակասության մեջ մտնող շահերը, ու կառավարության ծրագրի ընդունմանն ընդառաջ, ըստ ամենայնի, դա կստացվի: Դեմ կքվեարկեն կամ կբոյկոտեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՙԺառանգությունը՚, իսկ ԲՀԿ-ից դժվար թե սպասելի լինի միասնական կոշտ հակադրություն, առավել եւս որ ՀՀԿ-ն ի վիճակի է ինքնուրույն ապահովել անհրաժեշտ 66 քվեները: Էլ ավելի անպատկերացնելի է, որ ԲՀԿ-ն ՙքառյակի՚ մյուս նոմինալ ներկայացուցիչների հետ միասին փորձի երկու անգամ անընդմեջ տապալել կառավարության ծրագրի ընդունումը, ու դրանով անխուսափելի դարձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այնպես որ, այդ հարցում էլ Լեւոն Ակոպիչի մուրազը փորում է մնում:  
Իսկ թե կառավարությունը մարտավարակա±ն, թե ռազմավարական կոալիցիա է, եւ այն լուծելու է միայն դեպի Եվրասիական միություն անցնցում անցմա±ն, թե նաեւ ապագայում իշխանության խաղաղ փոխանցման հարցը, 2017-18 թվականներին իշխանության սերնդափոխությունը կլինի բացառապես ՀՀԿ-ի ներսո±ւմ, թե± ՀՀԿ-ից դուրս` այդ բանավեճի դրսեւորումները դեռ բավականին ինտենսիվ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Դրա որոշակի դրսեւորումները կլինեն ընդհուպ 2017-ը, երբ ԱԺ ընտրություններին վերջնականապես կհանագուցալուծվեն: Իսկ որ հանգուցալուծումը կլինի հօգուտ ՀՀԿ-ի` դա առավել քան հավանական է, չէ որ ՀՀԿ-ի ինստիտուցիոնալ իշխանական դերակատարության մասին Սերժ Սարգսյանից հետո արդեն արտահայտվել են ե°ւ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, փոքր-ինչ կոշտ ձեւով, ե°ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` առավել սահուն ձեւով` առանց աչք ծակող սուր անկյունների:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում