«ՈՉ ԽՄԵԼՈՒ, ՈՉ ԷԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ՈՉ ԽՄԵԼՈՒ, ՈՉ ԷԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ»
Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները պատրաստվում են փակել Արմաշից դեպի Երասխավան տանող ճանապարհը: Պատճառը ոռոգման ջուրն է, որի համար գյուղացիները տևական ժամանակ բարձրաձայնում են: «Էլ դիմանալ չի լինում ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր չունենք, որոշել ենք ամբողջ գյուղով հավաքվենք փակենք ճանապարհը: Մարզային իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ, ուստի որոշել են մենք մեզանով այս հարցը կարգավորել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասացին Արմաշ գյուղի գյուղացիները:
Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները պնդում են, որ չունեն ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր: Հավելենք, որ ՀՀ Կառավարությունը խոստացել է համապատասխան օգնություն ցուցաբերել գյուղացիներին, ընդ որում՝ զեղչեր սահմանել ոռոգման ջրի համար, բայց այդ օգնությունից, չգիտես ինչու, չեն կարող օգտվել արմաշցիները: Մենք փորձեցինք կապվել նաեւ Արմաշ գյուղի գյուղապետի հետ, սակայն պարոն Զեյնալյանը, մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան թողեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

