ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐՈՆԽՅԱԼ ԱՍԹՄԱՆ ՏԱՐԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐՈՆԽՅԱԼ ԱՍԹՄԱՆ ՏԱՐԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի առաջին երեքշաբթին նշում է, որպես ասթմայի դեմ պայքարի օր, որը նպատակ ունի կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները, դրանից բացի այդ օրը բժիշկները կատարում են հավելյալ հետազոտություններ, որպեսզի մարդկանց տեղեկացնեն իրենց շնչառական խնդիրների մասին: «Իրավունք»-ի հետ զրույցում ԱՆ գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը անդրադառնալով բրոնխյալ ասթմայի տարածվածությանը փաստեց, որ այն Հայաստանում`երեխաների մոտ ունի 12 տոկոս տարածվածություն ,իսկ մեծահասկաների մոտ`5-7 տոկոս: Աշխարհի տարբեր եկրներում գոյություն ունի բրոնխյալ ասթմա հիվանդությունը, որոշ երկրներում ավել, որոշներում` պակաս: Սա կապված է, ոչ միայն հիվանդության, այլև` դրա ախտորոշման հետ: «Օրինակ Բելառուսիայում երեխաների մոտ ասթման 1,5 տոկոս է , սա նշանակում է, որ հիվանդությունը նրանք լավ չեն հետազոտում, այսինքն`բրոնխյալ ասթմայի մեջ չեն ընդգրկում այն երևույթները, որոնք կոչում են ուրիշ անուններով»,-նշում է Անդրանիկ Ոսկանյանը:

Բարձր դիրքում գտնվող երկրներում ասթման սովորաբար քիչ է հանդիպում, որովհետև բարձր դիրքում օդը նոսր է:Բարձրությունը այս դեպքում աշխատում է ի շահ բրոնխյալ ասթմա ունեցողի: Այն ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ, ովքեր  ավելի շատ են շնչառական խնդիներ ունենում, ինչը ըստ պրն. Ոսկանյանի, հենց այդ շրջանում են սկսում կառուցել իմունային համակարգը:

Կանանց մոտ բրոնխյալ ասթման ավելի շատ է հանդիպում հատկապես կլիմաքսի շրջանում, իսկ տղամարդկանց մոտ ավելի երիտասարդ շրջանում. «Հայաստանի բնական կլիմայական պայմանները շատ ավելի լավ են առողջության համար: Սակայն մտահոգված եմ, որ այսօր ունենք մեծաթիվ բնական հանքեր , որտեղ աղտոտվածությունը գերազանցել է բոլոր նորմաները, այստեղ էլ, որ առաջանում են բազմաթիվ հիվանդություններ :Սա ես կապում եմ գործատուի ոչ պատասխանատու լինելու հետ, քանի որ նա պարտավոր է ապահովել աշխատանքային առոջ վայր»,-շեշտոմ է թաքաբանը և հավելում, որ տարվա մեջ երեք անգամ պետք է իրականացվի հետազոտութուն և եթե տվայլ աշխատակիցը ունի խնդիրներ ստանա համապատասխան բուժում:

Ըստ նրա պետք է լինի օրենք, որպեսզի այն անձինք, ովքեր անցնում են աշխատանքի անպայման հետազոտվեն և եթե կա այս կամ այն ռիսկային երևույթը նրան չտրվի այդ աշխատանքը, որպեսզի նա վնաս չհասցնի իր առողջությանը: Իսկ երկրորդ օրենքը պետք է նախատեսի, որ եթե աշխատողին ընդունեցին աշխատնքի պետք է հետևեն նրա առողջությանը:Սա լուրջ խնդիր է, որը Անդրանիկ Ոսկանյանի խոսքով` պետք է բարձրացվի և ստանա իր լուծումը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում