ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Արխիվ 12-16ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Այսօր Երեւան քաղաքում, հերթական ԱՊՊԱ պատահարի հետ կապված, ճանապարհային ոստիկանը, երբ փորձել է իր աշխատանքը կատարել, վթարի ենթարկված կողմերից մեկը սկսել է ոստիկանի աշխատանքը խոչընդոտել եւ թույլ չտալ, որպեսզի նա խառնվի տեղի ունեցածին եւ նշել, որ այս գործին պետք է միայն միջամտի ԱՊՊԱ-ն: Երբ ոստիկանը կրկին շարունակել է իր աշխատանքը եւ տեղեկացրել, որ նա պարտավոր է գտնվել դեպքի վայրում, ինչպես մեզ տեղեկացրեցին ականատեսները, տաքարյուն երիտասարդը սկսել է հարվածել ՃՈ աշխատակցի դեմքին այնուհետ դիմել է փախուստի: Մեր տեղեկություններով երիտասարդը բնակվում է Երեւան քաղաքի, Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող, մեզնաում հայտնի բոքսի բակում եւ մասնագիտությամբ բռնցքամարտիկ է: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ուժգնության հարվածներ է ստացել ոստիկանը, ով մարմնական ծանր վնասվածքներով էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ օրվա հերոսին ճանապարհի կեսից բռնել ու բերման են ենթարկել:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

