ՕԴԵՍԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳԵՐ ԼԱՐՎԱԾ Է
Արխիվ 12-16ՕԴԵՍԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳԵՐ ԼԱՐՎԱԾ Է
Օդեսայում Ուկրաինայի միասնականության կողմնակիցները ցույցեր են անցկացնում: Շուրջ 1000 ակտիվիստներ Ուկրաինայի դրոշներով հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Ուկրաինական ճշմարտությունը», երթին պատրաստվում են մասնակցել նաև ֆուտբոլային ֆանատները:
Ակտիվիստների հավաքված վայրից ոչ հեռու ոստիկանության փոքրաթիվ աշխատակիցներ են կուտակված: Ակտիվիստները վանկարկում են՝ «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին: Փառք ժողովրդին, մահ թշնամուն: Արևելքն ու Արևմուտքը միասին են»:
Այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվել են Դերիբասովի փողոցի ուղղությամբ, փողոցում լսվել են խլացուցիչ նռնակների պայթյուններ, ցուցարարների ուղղությամբ ճայթռուկներ են նետվել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Ուկրաինամետ ցուցարարների ուղղությամբ քարեր են թռչում: Ռուսամետ ցուցարարները գրոհում են: Երթի ճանապարհին կայանված մի քանի ավտոմեքենաներ վնասվել են:

