ԵԹԵ ՖՈՐՍ ՄԱԺՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ, ԱՊԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՉԻ ՄՏՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ
Արխիվ 12-16ԵԹԵ ՖՈՐՍ ՄԱԺՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ, ԱՊԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՉԻ ՄՏՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ
http://novostink.ru/uploads/posts/2014-05/1399381959_big_0609497503bbfa128ccf6b842ece90e7.jpg
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ հեղափոխության հետևանքով շատ իրադարձություններ են տեղի ունեցել և հարկավոր է կայունացնել երկիրը: «Իրավունք»-ի հարցին՝ արդյո՞ք rուսական զորքը կմտնի Ուկրաինա, բանախոսը նշեց. «Եթե ֆորս մաժոր տեղի չունենա, ապա ռուսական զորքը չի մտնի Ուկրաինա, Ռուսաստանում արդեն որոշումը կայացված է՝ Ուկրաինա զորք չմտցնելու վերաբերյալ, սակայն ոչ մի բան չի կարելի բացառել քաղաքականության մեջ: Արևմուտքի և ԱՄՆ-ի տեսակետները Ուկրաինայի հարցում տարբերվում են. ձմռանը եվրոպացիներն են ցրտահարվելու՝ գազ չունենալու պատճառով, ոչ թե ամերիկացիները»:
Խոսելով Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակության մասին, քաղաքագետը նկատեց. «Ուկրաինան աշխարհաքաղաքական շատ կարևոր դիրք ունի: Ամբողջակականության պահպանման առումով այն այսօր շատ նման է 4 տարի առաջվա Ղրղզստանին և 6 տարի առաջվա Վրաստանին: Սակայն աշխարհաքաղական դիրքով Ուկրաինան ավելի կարևոր դեր ունի, քան Ղրղզստանը: Այն ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում, ուկրաինացիների ձեռքի գործն է և դեռ ավելի հետաքրքիր բաներ են առաջիկայում սպասվում»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

