ԴԻՋԵՅ ԱՆԿԱ. «ՌԱԴԻՈՅԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

ԴԻՋԵՅ ԱՆԿԱ. «ՌԱԴԻՈՅԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՅՈՒՆ Է»


1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՊՈՎԸ հանրությանը ներկայացրեց առաջին ռադիոսարքավորումը` իրականացնելով առաջին ռադիոկապը: ԽՍՀՄ-ում առաջին անգամ 1925 թվականի մայիսի 7-ը նշվեց որպես ռադիոյի Միջազգային օր, իսկ 1945 թվականից` ԽՍՀՄ կառավարությունը որոշեց ամեն տարի մայիսի 7-ը նշել, որպես ռադիոյի Միջազգային օր: Հայաստանում 1926 թվականից սկսած յուրաքանչյուր տարի նշվում է որպես ռադիոյի օր: Այն, որ նախկինում ռադիոն հասարակության կյանքում մեծ դեր ու նշանակություն է ունեցել` միանշանակ է, քանի որ արտաքին աշխարհում տեղի ունեցող անցուդարձին մարդիկ հետևել են հենց ռադիոյով: 21-րդ դարում իրադարձություններին հետևելու և տեղեկացված լինելու համար կան բազմաթիվ միջոցներ:

Ռադիոյի միջագային օրվա, հայկական ռադիոյի խնդիրների և այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Անկա շոու» և «Ջան առավոտ» ծրագրերի վարող, ռադիոհաղորդավարուհի ԱՆԿԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ: Ռադիոհաղորդավարուհու համար ռադիոն առեղված է և դրանով էլ հետաքրքիր է, չնայած խոստովանում է, որ այդ առեղծվածը բացահայտելու ակնկալիքով է հայտնվել ռադիոյում:

- Անկա երկար տարիներ աշխատում եՔ ռադիոյում, ինչպե՞ս եք նշում ռադիոյի Միջազգային օրը:

- Ռադիոն մեծ դեր ունի իմ կյանքում:Ռադիոյի Միջազգային օրը տոնական ու հիշվող է, այն կարևոր է ինձ համար: Չնայած, երկար տարիներ է ինչ ռադիոյում եմ աշխատում, բայց ամեն տարի այդ օրվան սպասում եմ նորովի: Ինչպես ծննդյան տոնի ժամանակ ես ստանում բազմում շնորհավորանքներ, այնպես էլ` այդ օրը քեզ շնորհավորում են և մաղթում լավագույնը:Անկախ այն հանգամանքից, թե տարվա մեջ քանի օրն է նշվում որպես ռադիոյի օր, ես ամեն օր բարձր տրամադրությամբ եմ գնում աշխատանքի, այն միտումով, որ իմ ունկնդրի օրը, ամեն ժամը իսկապես դարձնեմ տոն: Եթե աշխատում ես սիրով, վայելում աշխատանքդ և փորձում մաքսիմալ դրական ներկայանալ` կատարել վստահված գործը, հավատացեք, որ այդ դեպքում, անկախ ամեն ինչից, յուրաքնաչյուր օր ռադիոյում տոն է դառնում: Տոնը պետք է լինի նաև մարդու ներսում, որ նա կարողանա և՛ օրը դարձնել տոնական, և՛ այդ դրական լիցքերը փոխանցել մարդկանց: Ես Անկախ Հայաստանի ծնունդ եմ և միայն իմ դասախոսներից եմ լսել, թե ռադիոյի Միջազգային օրը ինչպես են նշել նախկինում: Իսկ այսօր, այդ օրը հիմնականում նշում ենք տոնական եթերով, միմյանց շնորհավորելով և անակնկալներ մատուցելով: Տարիներ անց գուցե ավելի մեծ շուքով նշվի այդ օրը, բայց այսօր այն իրոք տոն է մեզ համար:

- Հայ հասրակությունն այսօր լսո՞ւմ է ռադիո, արդյո՞ք այն չի կորցրել իր դերն ու նշանակությունը:

- Երբ ի հայտ եկավ ռադիոն կարծիք կար, թե թատրոնն այլևս չի լինելու, սակայն գործեց և՛ թատրոնը, և՛ ռադիոն: Նույնը տեղի ունեցավ հեռուստացույցի հայտնաբերման ժամանակ: Սա ապացուցում է, որ ռադիոն իր ֆունկցիոնալ առումով կա ու դեռ շարունակելու է լինել: Աշխատելով ռադիոյում իմ անունից կարող եմ ասել, որ այսօր ինձ համար մեծ պատիվ է ունենալ ունկնդիրների մեծ բանակ, դա են վկայում այն հեռախոսազանգերը, որոնք կա՛մ հաղորդման ժամանակ, կա՛մ հաղորդումից հետո եմ ստանում: Ռադիոհաղորդավարի համար շատ կարևոր է, երբ սպասում են նրա հաղորդմանը, սա հաղթանակ է, որը հաղորդավարին տալիս է մեծ էներգիա: Իհարկե, ժամանակները փոխվում են, որոնք էլ իրենց հետ բերում են շատ փոփոխություններ, լինելով փոփոխությունների սիրահար մի բան կասեմ ` այդ փոփոխությունները չեն ազդի ռադիոյի նշանակության վրա և իմ կարծիքով ռադիոյի տեղն ու դերը միշտ կայուն է:

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր ռադիոն կամ ռադիոհաղորդավարը: Ինչպիսի՞ հաղորդումների պակաս ունի հայկական ռադիոն:

- Միայն մեկ բան կասեմ` եթե կա խնդիր, ուրեմն` կա նաև լուծում: Խնդիրներ միշտ էլ լինում են, բայց, երբ կա թիմային աշխատանք, այդ խնդիները երբեք գլոբալ չեն դառնում: Պետք չէ անընդհատ աղաղակել, որ կան խնդիրներ և այլն, և այլն, պարզապես, պետք է մաքսիմալ լավ աշխատել և ամենակարևորը` յուրաքանչյուրը կատարի իր աշխատանքը: Ինչ վերբերվում է հաղորդումներին, ապա` մադկանց ճաշակները տարբեր են և հաղորդումներ ու հաղորդավարներ շատ կան, այս առումով նոր հեծանիվ հայտնաբերել էլ չենք կարող:Այստեղ գոյություն ունի մատուցման խնդիր, նոր գաղափարներ, նախագծեր իհարկե անհրաժեշտ են, փոփություններ պետք են, նույնիսկ` ամեն օրվա առավոտյան «բարև»-ը պետք է նոր ձևով մատուցվի: Յուրաքանչյուր հաղորդման դեպքում անձամբ ինձ համար շատ կարևոր է ունկնդրի կարծիքը, քանի որ այն ամենը ինչ անում ենք, միայն ուկնդրի համար է: Այնպես որ, միշտ էլ տարբեր թեմաներով նախագծերը կարևոր են:

«Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամ շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին` ավագ և երիտասրադ սերնդի ներկայացուցիչներին և իմ հարազատ ռադիոկայանին` Ռադիո ջանին: Ցանկանում եմ, բազմաթիվ հաջողություններ` ռադիոական եթերին համահունչ ակտիվություն, սեր խախաղություն և բազում նախագծերի իրականացում»,-այս բարեմաղթանքներով էլ Անկան եզրափակեց զրույցը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում