ՕԴԵՍԱՅԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ ԵՂԵԼ ՏԵՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՕԴԵՍԱՅԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ ԵՂԵԼ ՏԵՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օդեսայում տեղի ունեցած անկարգությունները, որոնց հետեւանքով զոհվել է հիսուն մարդ, ծրագրվել եւ իրականացվել է տեղական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
<Այս գործողությունը լավ ծրագրավորված եւ իրականացված ակցիա էր, որին մասնակցել են նաեւ իշխանության ներկայացուցիչները, որոնց անունները կհրապարակվի ամենամոտ ապագայում>,- ասել է գլխավոր դատախազի պաշտոնակատարը:

