ՊԵՏՔ ՉԷ ՄԱՐԴԿԱՆՑ ՌԱԴԻՈՅՈՎ ԱՂԲ ՄԱՏՈՒՑԵԼ

Արխիվ 12-16

ՊԵՏՔ ՉԷ ՄԱՐԴԿԱՆՑ ՌԱԴԻՈՅՈՎ ԱՂԲ ՄԱՏՈՒՑԵԼ

Այսօր ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ, Հանրային ռադիոյի «Երեւան» ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ,  ռադիո «Վան»-ի հաղորդավարներ ԺԱԿԸ եւ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ներկայացրեցին հայկական ռադիոյի զարգացման խնդիրներն ու հեռանկարները:

Ռադիոյի խնդիրների վերաբերյալ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ նշեց. «Խոստովանեմ, որ ժամանակին համընթաց, զարգացում է ապրում նաեւ ռադիոյի ոլորտը: Պետք է նշեմ, որ ինքս ռադիոյի տեսատարբերակին դեմ եմ, քանի որ հմայքը ձայնային էֆֆեկտն է: Չնայած, ներկայումս օգտագործվում են եւ ինտերնետը, եւ բջջային հավելվածները: Հարցականի տակ է լարային ռադիոյի գոյությունը, բայց պետք է նշեմ, որ այն ունի ունկնդիրներ մեծ թվաքանակ: Կցանկանայի, որ կառավարությունն այդ հարցում ավելի շահագրգիռ լիներ: Մոտ ժամանակներս ընդհատվել էր լարային ռադիոյի հեռարձակումը, սակայն այն վերականգնվեց եւ հույս ունեմ, որ կշարունակի իր գործունեությունը»:

Դե իսկ ԺԱԿՆ էլ շնորհավորելով իր գործընկերներին, նկատեց. «Իրականում որքան էլ ժամանակակաից ռադիոները փորձում են ավելի ակտուալ լինել, հանրային մնում է հանրային: Պետք է նշեմ, որ ռադիոն կարիք ունի տրանսֆորմացվելու: Այսօր սխալ տարբերակով են մարդիկ փորձում գումար վաստակել:  Գտնում եմ, որ պետությունը պետք է վերահսկի հեռարձակումները: Պետք չէ մարդկանց ռադիոյով աղբ մատուցել, սակայն այսօրվա դրությամբ երբեմն աղբը շատ ավելի լավ է վաճառվում: Պետք է մտածենք, որ մատուցված այդ որակի տակ մեծացող երեխաները ազգային ի՞նչ արժեք պետք է ունենան: Մեր իրականությունը հարսանիքային երգերով չէ, որ ապրում է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆՆ էլ հավելեց. «Ռադիոն երաժշտական ճաշակ եւ մտածելակերպ է ձեւավորում, եւ մենք մեր չափով ինչ կարող ենք, անում ենք, սակայն մեր աշխատելոճի մեծ մասը յուրացվում է:

Ինչ վերաբերվում է ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա կասեմ, որ այսօր ամեն ինչ տեղափոխվել է ինտերնետ տիրույթ: Այո, մենք պետք է նշենք, որ ռադիոյի լսրարանը նույն չէ, ինչ օրինակ՝ մի քանի տարի առաջ»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում