ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
Արխիվ 12-16ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
Պետական, քաղաքական ու հասարակական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական նիստ և բացվեց նրա անվան լսարան:
Միջոցառման նախաձեռնողը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությունն էր, լսարանն էլ գտնվում է հենց այդ ֆակուլտետում: Ականավոր գործչին հիշելու, դիվանագիտության զարգացման մեջ նրա ներդրման, գիտական մեծածավալ աշխատությունների մասին խոսելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ և ուրիշներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ջոն Կիրակոսյան արևելագետ-պատմաբանը, դիվանագետը, գործիչը և պարզապես հայն ու անհատը:
Նշենք, որ այսուհետ ապագա քաղաքագետներն ու միջազգայնագետները դասեր կանցկացնեն նաև Ջոն Կիրակոսյանի անունը կրող լսարանում, որը կահավորված է ժամանակակից գույքով ու տեխնիկայով: Հատուկ գրապահարանում ներկայացված են նաև նրա` տարբեր տարիներին տպագրված աշխատությունները:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

