«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԻՐՎԵԼՈՒ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

Արխիվ 12-16

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԻՐՎԵԼՈՒ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ


«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 13-ին և կավարտվի հուլիսի 20-ին: 11-րդ «Ոսկե ծիրանն» այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Մեծանուն ռեժիսորի հոբելյանին նվիրված` «Մոսկվա» կինոթատրոնում` փառատոնի օրերին, կբացվի լուսանկարչական ցուցահանդես, տեղի կունենա նաև Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն և տարբեր տարիներին ստեղծված նրան նվիրված ֆիլմեր: Նախորդ տարիների նման այս տարի ևս մեկ շաբաթով Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես` հեղինակային կինոյի նշանավոր ներկայացուցիչներին: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մի քանի տասնյակով ավելացել են ֆիլմերի քանակը, 101 տարբեր երկրներից` 1500 ֆիլմի հայտ:

11-րդ կինոփառատոնին ամենաշատ ֆիլմերը ներկայացվել են Գերմանիայից` 140, Ռուսաստանից` 120, այնուհետև Իտալիա, Ֆրանսիա, Պարսկաստան, իսկ Հայաստանից առայժմ գրանցվել է 59 ֆիլմ: Փառատոնը հավատարիմ մնալով իր ձևաչափին պահպանել է «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկակակն համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները: Իսկ ինչ վերբերվում է արտամրցութային ծրագրերին` ապա դրանք բազմազան են` «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով, և նախատեսված են վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի սիրահարների համար: Փառատոնի շրջանակներում կանցկացվի ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմ» ծրագիրը:

ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ կարևորում է փառատոնի անցկացումը, նրա կարծիքով այն Հայաստանում լուծում է բազմաբովանդակ խնդիրներ: «Փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոն հյուրընկալվում է հայ հասարակությանը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` զուգահեռաբար ներկայացնելով աշխարհի անվանի կինոփառատոներին հաղթող ճանաչված ֆիլմերը, որոնց պրեմիերանները տեղի են ունենում հատակեպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ»,-նշեց Հասմիկ Պողոսյանը և ընդգծեց երկու կարևոր հանգամանք ևս` փառատոնը մշտապես մեծարում է համաշխարհային կինոյի մեծերին և հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդներին: ««Ոսկե ծիրան» կինոփառատոնը միայն փառատոն չէ, սա մեր կյանքն է մեր առօրյան, քաղաքը, որը կերպարանափախվում է այդ օրերին»,-շեշտեց Հ. Պողոսյանը և հույս հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս փառատոնը կմասսայականացվի:

«Տարեցտարի և՛ ֆիլմերի հայտերն են ավելանում և՛ երկրների թիվը, բացի այս ավելանում են նաև զբոսաշրջիկների թիվը: Մենք նպատակ ունենք հայ կինոն տանել դեպի համաշխարհային կինոյի շարքերը, որպեսզի հայկական ֆիլմերը ցուցադրվեն ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում և դրանով կարողանանք հետաքրքրել աշխարհին»,-բարի երթ մաղթելով կինոփառատոնին նշեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոոփառատոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Քանի որ կինոփառատոնը նվիրված է Փարաջանովին, ոստի փառատոնի մեկնարկը կազդարարվի կա'մ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, կա'մ ռեժիսորի այն ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք հանրությանը այդքան էլ ծանոթ չեն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում