ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎՒ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎՒ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
2014թ. մայիսի 10-ից հունիսի 10-ը Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի (1923-2013) «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ըդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ ստեղծագործական տարբեր` այսպես կոչված եգիպտական-սովետական-անկախության շրջափուլերից: Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային աշխատանքների համատեղ ցուցադրությունը:
Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետև Կահիրեի Գեղարվեստից, Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիաներում: 1962թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Սովետական Հայաստան, թարմ շունչ և գեղանկարչական նոր, յուրովի մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլ սովետական արվեստ ընդհանրապես` դառնալով գեղանկարչական «խիստ» ոճի հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ 80-ամյա վրձնի վարպետը սկսեց ներկայանալ նաև քանդակներով: Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական և խմբային ցուցահանդեսներով ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ եվրոպական` Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

