«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԴԱՀԼԻՃԻ ՀԱՐՑՆ Է

Արխիվ 12-16

«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԴԱՀԼԻՃԻ ՀԱՐՑՆ Է


1995 թվականին, երբ նշվում էր հայոց մեծ զորավար ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ծննդյան 130-ամյակը, Արշակունյաց 3 հասցեում բացվեց զորավարի անունը կրող թանգարան, որը որոշ ժամանակ անց փակվեց: Սակայն թանգարանի հիմնադիրը` տնտեսագետ, գրող, հրապարակախոս ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, իր առջեւ հստակ նպատակ էր դրել` վերաբացել թանգարանը եւ սերունդներին ցույց տալ հայազգի նվիրյալ զորավար Անդրանիկին պատկանող իրերը: Բազմաթիվ խնդիրներ լուծելուց հետո, 2006 թվականի սեպտեմբերի 16-ից թանգարանը կրկին իր այցելուների առջեւ վերաբացեց դռները: Թանգարանում պահվում են ոչ միայն Անդրանիկի, այլեւ հայ նշանավոր ֆիդայիներին պատկանող իրեր, նրանց կյանքը եւ գործունեությունը ներկայացնող 300 հազարից ավելի ցուցանմուշներ: Վերաբացվելու հետ թանգարանում բացվեց երկրորդ ցուցադրությունը: Թանգարան հիմնելու գաղափարը հիմնադրի մոտ առաջացել է դեռ ուսանողության տարիներին եւ այդ ժամանակվանից էլ Ի. Բեգլարյանը սկսել է հավաքել Անդրանիկին պատկանող իրեր: Մինչ կստեղծվեր թանգարանը, այդ նմուշները նա մասունքի նման պահել է իր մոտ, որոնք էլ տարիների ընթացքում համալրվել են: Այդ ամենի արդյունքում այժմ թանգարանի ցուցասրահները գերհագեցած են նմուշներով:

Թանգարանի տնօրեն ԺՈՐԺԵՏԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ խոսելով  թանգարանի ներկա վիճակի եւ խնդիրների մասին նշեց. «Թանգարանի խնդիրներն աստիճանաբար լուծել ենք, սակայն ամենամեծ խնդիրը դեռ մնում է` թանգարանը չունի դահլիճ: Չնայած, մինչեւ այսօր մեր միջոցառումներն անցկացնում ենք թանգարանի սրահներից մեկում, որը շատ փոքր է եւ միջոցառումների ժամանակ շատ հյուրերի ու մտավորականների հնարավոր չի լինում հյուրընկալել: Թանգարանի անմիջապես հարեւանությամբ կա շինություն, որը հարմար կլիներ դահլիճ կառուցելու համար: Սակայն, դեռ չգիտենք, թե շինությունը ում է պատկանում, որպեսզի նրա հետ բանակցենք եւ կարողանանք լուծել նաեւ դահլիճի հարցը»:

Թանգարանի տնօրեն Ժ. Բեգլարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ  կարդացե'ք  վաղվա տպագիր «Իրավունքում»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում