ՙԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԿԱՐԵՎՈՐԸ` ՀԱՂԹԵՑԻ՚
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԿԱՐԵՎՈՐԸ` ՀԱՂԹԵՑԻ՚
Մայիսի 3-ին, Բեռլինի ՙVelodrom՚ մարզապալատում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի մենամարտը: Արթուրը մրցավարների միաձայն որոշմամբ (116:113, 116:112, 119:110) ճանաչվեց հաղթող` պաշտպանելով WBO վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Մենամարտի, հաղթանակի եւ առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքի՚ հետ կիսվեց Արթուր Աբրահամը:
-Արթուր, ՙԻրավունքը՚ շնորհավորում է Ձեզ` հաղթանակի եւ չեմպիոնական գոտին պաշտպանելու համար:
- Շատ շնորհակալ եմ:
- Պայքարը բավականին բարդ ստացվեց, ինչպե՞ս կբնութագրեք մենամարտը...
- Դուք արդեն մասամբ բնութագրեցիք` բարդ պայքար: Ակնհայտ էր, որ Նիկոլա Սյեկլոչան լավ պատրաստված էր եւ ոչ մի կերպ չէր հանձնվում: Բացի այդ, ես խնդիր ունեի, որի մասին հիմա արդեն բարձրաձայնում եմ. աջ ձեռքս ավելի քան 2 ամիս վնասվածք ունի, այն ես ստացել եմ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտելու ժամանակ: Ահա թե ինչու միայն ձախ ձեռքով էի մենամարտում: Այսպես մենամարտելը, հավատացեք, բավական բարդ է:
- Մինչ մրցամարտը մեզ հետ զրույցում նշել էիք, որ մարտավարություն եք մշակել մրցակցին հաղթելու համար, բայց փակագծերը չէիք բացել: Մենամարտի սկզբնամասում համաեմատաբար պասիվ էիք: Դա մարտավարության մի մա՞սն էր:
- Այո, այդպես ես փորձում եմ ռինգում հասկանալ եւ ճանաչել մրցակցիս, նաեւ թուլացնել եւ ուժազրկել նրան, որից հետո անցում կատարել հարձակվողական պայքարի:
- Մրցակցի մարտավարության մասին ինչ կասեք:
- Ամուր մարզիկ էր եւ հենց այդ հատկանիշի հիման վրա էլ կառուցել էր իր մարտավարությունը: Շարժուն էր, դիմադրող եւ համառ: Դժվար էր, կարեւորը` հաղթեցի նրան` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը:
- Չեմպիոնական գոտին պաշտպանեցիք, որը երկրորդ կարեւորագույն քայլն էր: Որն է հաջորդ քայլը, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
- Առաջիկայում մի քիչ կհանգստանամ, կայցելեմ Հայաստան: Հետո կմեկնեմ Սինգապուր` դարձյալ հանգստի, այնուհետեւª կրկին կսկսեմ մարզվել հաջորդ մենամարտի համար: Նախատեսել եմ այս տարի եւս 2 մենամարտ անցկացնել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

