ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՉԽԱՐ ԽՈՒԶԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՀԵՏՈ)
Վախեցեք կատաղած ոչխարից, նա կծոտում է բոլորին անխտիր:
ՊՐԵՄԻԵՐԱ ՙ Մոսֆիլմ՚ կինոստուդիան կառավարության նորանշանակ նախարարների դերակատարությամբ նկարահանում է` ՙՄարտի են գնում միայն ծերունիները՚ նոր գեղարվեստական ֆիլմը:
% % % ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԳԸ (ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Գյուղ ծնվել եմ, գյուղ կմեռնեմ, Ես գյուղացու ցավը տանեմ:
% % % ՍԵՎԻԼՅԱՆ ՍԱՓՐԻՉ
Ըստ Ջորջ Սորոսի` ԱՄՆ-ը արեւմտամետներին այնքան է կերակրել, որ արդեն խուզելու ժամանակն էր:
ԳՆԱՑՈՂԻ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԵՆ ԳՆՈՒՄ (ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԻ` ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԱՌԹԻՎ)
Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հրայր Թովմասյանը նույնիսկ խաղաղ հեռանալ չգիտի:
% % % ԲԱԽՏԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՆ ԷՐ (ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀԻՄՆԱԴՐԻ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻՑ՚ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՑ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ըստ Եհովայի վկաների` Արթուր Սիմոնյանը մասնաճյուղի ղեկավար էր, հիմա դարձավ գլխամասի:
% % % ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Նաիրա Զոհրաբյանի խաղը Լեւոն Զուրաբյանի մահն ա:
% % % ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Ըստ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, քանի որ Հայաստանում շքեղությունից օգտվում են ավելի քիչ մարդիկ, դրա համար շքեղության հարկը միլիոնավոր թշվառների խնդրանքով փոխարինվել է թշվառության հարկով:
% % % ՓՇՐԱՆՔՆԵՐՆ ԷԻՆ ԹՈՂԵԼ
Ըստ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը եւ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենն այնքան էին կերել, որ գիշերօթիկի սաներին ժամկետանց սնունդ էր հասնում:
% % % ՊՈՒՏԻՆԸ` ՕԲԱՄԱՅԻՆ (ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)