ՙ«Պ. ՖՈՄԵՆԿՈՅԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

«Պ. ՖՈՄԵՆԿՈՅԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Մայիսի 5-9-ը Երեւանում հյուրախաղերի է Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը: Հայաստանում թատրոնը շրջագայում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ, կազմակերպիչը եւ նախաձեռնողը Հայաստանի թատերական գործիչների միությունն է:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ եւ այսօր կցուցադրվի թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` Ա. Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը, իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` «Ռուս մարդը randez-vous-ին» ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վեպի հիման վրա: «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի տնօրեն ԱՆԴՐԵՅ ՎՈՐՈԲՅՈՎՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ուրախ է գտնվել Երեւանում: «Մեր թատրոնն անցյալ տարի նշեց իր հիմնադրման 20-ամյակը: Եվ այդ 20 տարիների ընթացքում քիչ չեն եղել նաեւ շրջագայությունները: Մեր թատրոնի ներկայացումները ցուցադրվել են աշխարհի տարբեր բեմահարթակներում: Սակայն պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր ենք մեկնում շրջագայությունների: Եթե մեկնում ենք, ապա` ամբողջ անձնակազմով, դեկորներով ու հագուստներով... Ցանկանում ենք օտար բեմում ներկայանալ այնպես, ինչպես ներկայանում ենք հարազատ բեմում, մի բան էլ ավելի լավ: Դա մեզ համար կարեւոր նախապայման է»,- ընդգծեց պարոն Վորոբյովը` հավելելով, որ թատրոնը նախորդ այցելությունից հետո սիրել է հայ հանդիսատեսին, գիտի, որ հայերը թատրոն սիրող ժողովուրդ են, ունեն ճաշակ, շատ ներկայացումներ են դիտում այլազգի դերասանների մասնակցությամբ եւ համեմատելու շատ բան ունեն` շնորհիվ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի, ով ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում:

Ա. Վորոբյովը նաեւ շեշտեց, որ «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում պարբերաբար երեկոներ, ցուցահանդեսներ են կազմակերպվում հայ մշակութային գործիչների մասնակցությամբ: Ի դեպ, թատրոնում նաեւ հայ դերասաններ են աշխատում, նկատեց տնօրենը, որոնցից երկուսը Երեւանում են:  Իր իսկ խոսքերով` երկու անգամ հյուրախաղերով իրենց բեմում ներկայացել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը:   

«Իրավունքը» նաեւ հետաքրքվեց, թե ինչ հնարքների է դիմում թատրոնը` դասական գործերը յուրովի ներկայացնելու եւ հանդիսատեսի սրտերը հուզելու համար. «Պարզապես պետք է գտնել այն փոխհարաբերությունները, որոնք գոյություն ունեն հերոսների միջեւ եւ հնարավորինս ճշգրիտ տեղ հասցնել հանդիսատեսին` նուրբ եւ գեղեցիկ, առանց ավելորդ փնտրտուքների... Խոսքն այն փնտրտուքների մասին է, երբ փորձում են գտնել այն, ինչը գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ: Իսկ ժամանակակից թատրոնն այսօր նման փնտրտուքների մեջ է: Ասենք, հեղինակի փոխարեն հորինելը... Ըստ իս, դա լավագույն ճանապարհը չէ` թատրոնի զարգացման գործում: Փորձում ենք ընտրել լավ գործ եւ դրա հիման վրա ստեղծել մարդկանց համար ընկալելի ներկայացում, որպեսզի այն օգնի մարդուն` գտնել այն հարցերի պատասխանները, որոնք տանջում են նրանց, պղտորում հոգիները: Եվ գուցե գտնելով այդ պատասխանները, մարդը զերծ մնա այն սխալներից, որոնք կարող է թույլ տալ: Իսկ այդ սխալները կարող են ճակատագրական լինել, փլուզել մարդու հոգին, ներաշխարհն ու կյանքը... Հենց դրա համար էլ գոյություն ունի թատրոնը»:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում