ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Արխիվ 12-16

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ


Եթե մեզ մոտ կան բանտեր, քիչ նշանակություն ունի,
թե մեզանից ովքեր են գտնվում այնտեղ:
Բեռնար Շոու

Ընդունված է կարծել, որ բանտ բառն առաջացել է գերմանական turm բառից, որը նշանակում է աշտարակ: Հին աշխարհում բանտերը (զնդան) կառուցում էին գետնի տակ, որտեղ պահվում էին գերիները, հանցագործները: Հին աշխարհից եկած եւ պահպանված բանտի (զնդանի) դասական օրինակ է Հայաստանում գտնվող Խոր Վիրապի բանտը, որտեղ, ըստ ավանդության, պահվել է Գրիգոր Լուսավորիչը, որն էլ հետագայում դարձավ կրողն աշխարհում առաջին քրիստոնեական պետության:
Միջին դարերի բանտերում պահվող անձանց թվին ավելացան նաեւ քաղաքական հանցագործները: Եվրոպայում, սկսած 16-րդ դարից, ընդհուպ 18-րդ դար, կառուցվեցին այնպիսի բանտեր, որտեղ պահվում էին ոչ միայն հանցագործություն կատարած անձանց, այլ նաեւ` անօթեւաններին, անչափահաս որբերին: Տարրական հիգիենայի բացակայության պայմաններում զարգանում էին տարբեր տեսակի հիվանդության օջախներ: Սկսած 18-րդ դարի վերջերից, ի հայտ եկան բանտեր, որտեղ նախատեսված էին խցեր մեկ անձի համար:
Բանտ... Բառ, որի արտաբերումն անգամ խորհրդավոր ու հակասական զգացումների տեղիք է տալիս հասարակ մահկանացուի մոտ: Յուրաքանչյուր անգամ լսելով իրեն ծանոթ կամ անծանոթ անձի մասին, ով դատապարտվել է ազատազրկման, մտածում է, որ դա իրեն չի վերաբերում, ավելին` տարիներ շարունակ պետության եւ հասարակության կողմից այն եղել է կիսափակ թեմա: Դատապարտվել է անձը հասարակության լուռ անտարբերության տակ, իսկ ազատազրկման վայրից վերադառնալուց հետո հասարակությունը տվյալ անձին դիմավորել է այնպես, ինչպես որ հին աշխարհում դիմավորում էին բորոտին:
Դատապարտյալ, այս մեկ բառի մեջ է մտնում` կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ, առաջին հայացքից կարճ թվացող, սակայն տվյալ անձնավորության համար շատ երկար ու ձիգ այն ճանապարհը, որից հետո տվյալ անձը փոխվում է 180 աստիճանով, որի արդյունքում դառնում է նոր անձնավորություն` չարացած շրջապատի, աշխարհի վրա, օժտված այնպիսի հատկություններով, որի մասին նախկինում անգամ չէր էլ պատկերացնի, ամբողջովին մտած իր նոր կերպարի մեջ: Այն անձնաց, ովքեր պետք է աշխատեն բանտերում կամ շփվեն դատապարտյալների հետ, մի ամբողջ համակարգ ուսուցանում է, որ գործ են ունենալու մի կոնտինգենտի հետ, որոնց մեջ մահացել է մարդը: Առաջին հայացքից դա այդպես է, երբ ծանոթանալով տվյալ անձնավորության քրեական գործի հետ, հասկանում ես, որ գործ ես ունենալու սերիական մարդասպանի, մարդկային ճակատագրեր խեղած ավազակի հետ, բայց անհրաժեշտ է խորանալ, ետ գնալ մինչեւ ակունքները եւ փորձել գիտակցել ու հասկանալ, որ դիմացդ կանգնած է Աստծո կողմից ստեղծած քո նմանակը, եւ հասարակությունը, որն ընդունակ է անձին բարձրացնել, ընդհուպ սարքել երկրային կուռք, այդպես էլ նույն հասարակությունը հաջորդ պահին պարաստ է տվյալ անձին նետել որպես անպետք իր, ինչպես նաեւ պարարտ հող սարքել, որպեսզի անձը կատարի վերոշարադրյալ քստմնելի հանցագործությունները:
Հետեւություն.
Դեմ եմ գնում ձեւավորված կարծիքին, որ անձին դատապարտելով` հանցագործությունները կնվազեն կամ կվերանան: Հանցագործությունների կանխման գործում պատիժը երկրորդական նշանակություն ունի, որովհետեւ չի կարող վերացնել հանցավորությանը նպաստող գործոնները: Մինեւնույն ժամանակ, պետության կողմից հանցագործությունների դեմ պայքարում տարվող պատժողական ճիշտ քաղաքականության արդյունքում այն գտնվում է տանելի մակարդակի վրա եւ ոչ ավել:
Սկսած 1955 թվականից ՄԱԿ-ի կողմից ընդունվեց ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների նվազագույն իրավունքների հետ կապված համապատասխան որոշում բանաձեւը, համաձայն որի` պետք է տարանջատվեին դատապարտյալ կանայք դատապարտյալ տղամարդկանցից, չափահասն անչափահասից, ինչպես նաեւ ուղղիչ-աշխատանքային հիմնարկները բաժանվեին տեսակների: Սույնի հետ կապված` ներպետական օրենքների ուժով ազատազրկման վայրերում` ուղղիչ հիմնարկներում, անջատ են պահվում տղամարդիկ կանանցից, անչափահասները` չափահասներից, դատարանների, իրավապահ մարմինների աշխատող, զինվորական ծառայող (նախկին եւ ներկա), կալանավորը` մյուս կալանավորից, անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք` դիտավորությամբ կատարած հանցագործության համար դատապարտված անձանցից, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք` մնացյալ բոլոր դատապարտյալներից, ինչպես նաեւ հիվանդ դատապարտյալները եւ այլն:
Ըստ էության, երկրագնդի վրա գործող ուղղիչ-աշխատանքային հիմնարկների դասական մոդելը հետեւյալն է.
• Բաց ուղղիչ հիմնարկ, որտեղ դատապարտյալներն ապրում են իրար հետ նույն տեղում, մոտ տասնյակի չափով: Իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու` տվյալ հիմնարկի սահմաններում, ինչպես նաեւ` օրենքով սահմանված կարգով ցերեկվա ժամերին հիմնարկի սահմաններից դուրս:
• Կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որտեղ դատապարտյալներն ապրում են իրար հետ մոտ տասնյակի չափով եւ իրավունք ունեն տեղաշարժվելու միայն հիմնարկի սահմաններում եւ միայն ցերեկային ժամերին:
• Կիսափակ ուղղիչ հիմնարկ, որտեղ դատապարտյալները մնում են մինչեւ մեկ տասնյակի հասնող մեկուսացված խցում, իսկ օրվա ընթացքում ցերեկային ժամերին սահմանափակ կարգով կարող են տեղաշարժվել հիմնարկի ներսում:
• Փակ ուղղիչ հիմնարկ, որտեղ դատապարտյալը մնում է մինչեւ մեկ տասնյակի հասնող մեկուսացված խցում, անհրաժեշտության դեպքում` մենախցում` ունենալով մինչեւ 1-2 ժամյա այսպես կոչված զբոսանքի իրավունք:
• Բուժական ուղղիչ հիմնարկ, որտեղ դատապարտյալները կարող են մնալ ինչպես կիսափակ ուղղիչ հիմնարկի կանոններով, այնպես էլ կարող են ստեղծվել առանձնացված ստորաբաժանումներ` դատապարտյալներին տարբեր մեկուսացվածության աստիճանով պահելու նպատակով:
• Ցմահներ: Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խցերում, որպես կանոն, ոչ ավել քան չորս դատապարտյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մենախցերում, որոնք օգտվում են ամենօրյա մեկ ժամ տեւողությամբ, այսպես կոչված, զբոսանքի իրավունքից:
(Շարունակելի)

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ Փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում