ՙՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՊԱԿԱՍՈՒՄ Է՚

Արխիվ 12-16

ՙՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՊԱԿԱՍՈՒՄ Է՚


ՙԻրավունքի՚ զրուցակիցն է Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՆՅԱՆԸ: Նրա հետ մեր զրույցն ընթացավ բժշկական ոլորտում կրթության եւ կլինիկական բժշկության համատեղման, մանկական տրավմատոլոգիայի ոլորտում առկա խնդիրների եւ հաջողությունների մասին:
-Բժշկական ոլորտում կրթության եւ կլինիկական մասի աշխատանքների համատեղումը շատ դրական եմ գնահատում: Մեզ մոտ, որպես մանկական տրավմատոլոգիայի, օրթոպեդիայի կլինիկա դիմում են մինչեւ տասնութ տարեկան երեխաներ` հենաշարժողական համակարգի տարբեր ախտահարումներով: Սկսած բնածին հոդախախտերից եւ վերջացրած տրավմատիկ հոդախախտերով, կոտրվածքներով եւ այլն:
- Բժիշկ Նազանյան, ինչ խնդիրներ կան մանկական տրավմատոլոգիայի ոլորտում, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:
- Առաջնային լուծման խնդիրներ շատ ունենք, մասնավորապես նոր սարքավորումների ձեռքբերման խնդիրները: Կան բժշկական սարքավորումներ, որոնք թանկարժեք են ու համալսարանն ու կլինիկան դեռեւս չեն կարողանում այդ սարքավորումները ձեռք բերել: Իսկ միջազգային ստանդարտներին անցնելու համար պետք է ունենանք ժամանակակից սարքավորումներ, կան բաներ, որոնք, ցավոք սրտի` չունենք: Մենք կարողանում ենք ուղղակի օգտագործել մեր ունեցած ռեսուրսները եւ հետ չմնալ ընդհանուր բուժման պրոցեսից` այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում:
- Հենաշարժողական համակարգի բնածին արատներով ծնված երեխաները շա±տ են:
- Այո, շատ երեխաներ են ծնվում բնածին հենաշարժողական համակարգի արատներով: Մասնավորապես ունենում ենք հիվանդներ, որոնք ունենում են բնածին ծուռթաթություն, բնածին ծուռվզություն, ազդրի բնածին հոդախախտեր, բազմամատություն, մանկական ուղեղային կաթվածով երեխաներ` վերջույթների կարկամություններով եւ վերջույթների այլ բնածին արատներով: Այս արատների արագ ախտորոշումը եւ արագ բուժման սկսումը` լավ բուժման ելքի երաշխիք են հանդիսանում:
- Ինչի հետեւանք է բնածին արատով երեխայի ծնունդը:
- Կան հիվանդություններ, որոնք ժառանգաբար են փոխանցվում, կան հիվանդություններ, որոնք պայմանավորված են ներարգանդային կյանքում մոր տարած ինֆեկցիաներով, ախտահարումների մի մասը կարող է համախտանիշների հետ զուգահեռ առնչվել: Բայց նաեւ կան հիվանդություններ, որոնք պայմանավորված են արգանդում պտղի դիրքով:
- Հիմնականում ինչ կոտրվածքներով են երեխաներն ավելի շատ դիմում:
- Այս առումով պետք է ասեմ, որ մանկական տրավմատոլոգիան ունի սեզոնայնություն: Ժողովուրդը կարծում է, որ ձմռանը կոտրվածքների թիվը շատանում է, եւ դա իրոք այդպես է, բայց մեծահասակների համար: Մերը առանձնահատուկ է, քանի որ մանկական տրավմատոլոգիա է, եւ կոտրվածքների մեծ մասը բաժին է ընկնում տաք եղանակներին` պայմանավորված երեխաների ակտիվ խաղերի դրսեւորումներով: Վնասվածքների մեծ մասը բաժին է ընկնում մինչեւ յոթ տարեկան երեխաներին: Դա պայմանավորված է նրանով, որ այդ տարիքում վեստիբուլյար ապարատը դեռ շատ լավ զարգացած չի լինում: Կոտրվածքների մեծ մասը հիմնականում` մոտ 60-65 տոկոսը բաժին է ընկնում վերին վերջույթներին: Այստեղ պետք է հաշվի առնել այն, որ երեխաների շրջանում առանձնահատուկ կոտրվածքների ձեւեր կան, քանի որ երեխաների ոսկորները մշտական աճման մեջ են գտնվում: Այդ առումով մենք ունենում ենք կոտրվածքներ աճման զոնաներից, որոնք կոչվում են էպիֆիզիոլիզներ, կամ օսթեոէպիֆիզիոլիզներ: Ունենում ենք նաեւ ենթավերնոսկրային կոտրվածքներ, երբ վերնոսկրը մնում է, բայց ոսկորը կոտրվում է: Իսկ ընդհանուր առմամբ մանկական տրավմատիզմը տարեց-տարի աճելու հակում ունի: Դա պայմանավորված է ակտիվ խաղերի եւ սպորտաձեւերի բազմազանության ավելացմամբ եւ նրանց մեջ ավելի շատ երեխաների ընդգրկվելու փաստով: Այդ առումով անհրաժեշտ է մեծացնել ֆիզկուլտուրայի ուսուցիչների եւ սպորտի մարզիչների ուշադրությունը անվնաս մարզելու ուղղությամբ, ինչպես նաեւ սովորեցնել առաջին բուժօգնության հիմունքները:
- Կան տրավմաներ, որոնք ամբողջությամբ բուժման ենթակա չեն:
- Ընդհանուր առմամբ, բոլոր տրավմաներն էլ բուժելի են: Այստեղ հարցը նրանում է, որ պետք է բուժումը կազմակերպել այնպես, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից: Կարեւորն այն է, որ ոչ միայն իդեալական բուժում կազմակերպվի, այլեւ լավ կազմակերպվի հետվիրահատական բուժումը: Դժվար են բուժվում այն կոտրվածքները, որոնք հետագայում բարդանում են օստեոմելիտներով (ոսկրի թարախային բորբոքում): Դա հանդիպում է հատկապես այն երեխաների մոտ, ովքեր ունեն ցածր իմունիտետ: Հարկ եմ համարում նշել այն փաստը, որ շատ կարեւոր է առաջին բուժօգնության ճիշտ  կազմակերպումը տեղում եւ անմիջապես մասնագիտացված մանկական կլինիկա դիմելը:
- Մանկական տրավմատոլոգիայի ոլորտում կա մասնագետների պակաս:
- Այո, մանկաբուժության մեջ, մանկական բժիշկների կարիք ու պակաս կա: Ես նկատի ունեմ ոչ միայն մանկական տրավմատոլոգիայում, այլեւ ընդհանուր մանկաբուժության մեջ: Նման իրավիճակի առաջացման պատճառն այն է, որ մեր Բժշկական համալսարանում փակվեց մանկաբուժության ֆակուլտետը,  եւ, փաստացի, մենք մանկական բժիշկների նոր շրջանավարտներ չենք ունենում: Այս առումով, կարծում եմ, որ այս խնդիրները տարեցտարի կմեծանան, քանի որ մանկաբույժներից շատերն արդեն բավականին պատկառելի տարիքի են եւ նրանց փոխարինողները քիչ են: Այդ առումովª մանկաբուժական ծառայությունը այսօր վտանգված է: Չնայած Բժշկական համալսարանը բավականին լուրջ քայլեր նախաձեռնում է: Քանի որ մանկաբուժության մեջ փորձ ունենալու պարտադիր պայմանն իրոք էական է: Այսինքն մանկաբույժները ոչ միայն գիտելիքներ պետք է ունենան, այլեւ շատ կարեւոր է նրանց փորձը, որպեսզի կարողանան ճիշտ եւ անհատական բուժում կազմակերպեն ցանկացած հիվանդի համար:
- Եվ վերջում, ինչ ակնկալիքներ ունեք Առողջապահության նորանշանակ նախարարից:
- Նոր նշանակված նախարարից իմ ակնկալիքները միայն դրական են: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ նորանշանակ նախարարը շատ խելացի, ինտելիգենտ ընտանիքից է, ինքն էլ եռանդով լի: Համոզված եմ, որ նա ծանոթ է այսօրվա կլինիկաներում տիրող պայմաններին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր, կարծում եմ, անպայման կանի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում