ՙՇԱՆԹԸ՚ ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԴԱՏԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԻՐ ՈՃԻՆ, ԹԵ ՙԲԱՐԴԱԿ՚ ԵՊՀ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ՙՇԱՆԹԸ՚ ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԴԱՏԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԻՐ ՈՃԻՆ, ԹԵ ՙԲԱՐԴԱԿ՚ ԵՊՀ-ՈՒՄ


Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ն, Հայկ Բաբուխանյանը, Հովհաննես Գալաջյանն ընդդեմ ՙՇանթ՚ ՍՊԸ-ի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին կայանալիք դատական նիստը հետաձգվեց:
Որպես հիշեցում նշենք, որ ՙՇանթ՚ հեռուստաընկերության կիրակնօրյա ՙՀորիզոնի՚ 2013թ. դեկտեմբերի 1-ի հաղորդման ընթացքում տրվեց 15 րոպեանոց պատվիրված անմակարդակ ռեպորտաժ, որն ուղղված էր ՙԻրավունք՚ թերթի, ՍԻՄ կուսակցության, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, ՙԻրավունքի՚ խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ: Երեկվա դատական նիստը հետաձգվեց ՙՇանթ՚ ՍՊԸ-ի փաստաբան Վահագն Գրիգորյանի` դատարանին, մեր տեղեկություններով, դատից հինգ րոպե առաջ ներկայացրած միջնորդության պատճառով:

Ըստ որի, նա այսօր ճիշտ նույն ժամին ԵՊՀ-ում կայանալիք ասպիրանտական քննության է մասնակցում` գիտությունների թեկնածուի որակավորում ձեռք բերելու համար: Այն, որ ՙՇանթը՚ դատերը արհեստականորեն հետաձգելու սկզբունք է ձեռք բերել, այլ խոսքով` տեւական դատավարական տեռորի է ենթարկում ինչպես ՙԻրավունք՚ թերթին, այնպես էլ խոսքի ազատությանը, նորություն չէր: Սակայն, նորությունն այն էր, որ գիտությունների թեկնածուի որակավորում հայցող փաստաբանը, այլ քննություններ հանձնելուց առաջ պետք է որ քննություն տար էթիկայի կանոնների վերաբերյալ: Հակառակ դեպքում, պատշաճ կերպով եւ ժամանակին, ոչ թե դատից քիչ առաջ (որի մասին մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ Վ. Գրիգորյանը), կտեղեկացներ նիստի մասնակիցներին եւ դատարանին: Առավել եւս, որ ՙՔննության օրերի մասին, տեղեկացվում են առնվազն մեկ շաբաթ առաջ, հաստատ, ոչ մեկ օր կամ երկու օր առաջ՚,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ լրատվական վարչության պատասխանատու Կարեն Գրիգորյանը:
Ինչեւէ, նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` Վահագն Գրիգորյանի անունը գրված չէ ԵՊՀ-ում երեկ ՙԻնֆորմատիկա՚ առարկայից ասպիրանտական քննության մասնակիցների ցուցակում: Թե ինչով է դա պայմանավորված, եւ առհասարակ ներկա է եղել իրոք ՙՇանթի՚ ներկայացուցիչը այդ քննությանը, ԵՊՀ լրատվական վարչությունից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել:
Իսկ մինչ այդ, թե ինչով է պայմանավորված փաստաբանի` դատից ընդամենը հինգ րոպե առաջ ներկայացրած միջնորդությունը, ՙՇանթի՚ ներկայացուցիչը հետեւյալ, համենայնդեպս տրամաբանությունից դուրս, պատասխանը տվեց.
- Երբ ես գրանցվեցի քննության համար, կար երեք հերթ` առավոտ, կեսօր եւ օրվա վերջ: Իմ գրանցվելուց հետո խնդիր էր առաջացել` վերջին օրով անունս, չգիտես ինչի, ջնջել էին: Ես նորից գրանցել տվեցի, այս անգամ արդեն ինձ վերջին հերթ գցեցին: Դա էր պատճառը, որ դատը սկսելուց առաջ բերեցի միջնորդությունը, այսինքն` ես նախապես չեմ իմացել, վերջին օրով եմ իմացել, որ ժամը 4-ին եմ քննության: Ավելի շուտ կարող էի միայն պարոն Բաղդասարյանին զգուշացնել, այն էլ` մտքովս չանցավ:
Մի խոսքով, ՙԻրավունքի՚ եւ ՙՇանթի՚ բազմասերիանոց դատավարության շուրջ սկսել են շատ տարօրինակ բաներ կատարվել` ԵՊՀ-ում ջնջում են անուններ, ՙՇանթի՚ փաստաբանի մտքով չի անցնում այն, ինչ կանցներ ցանկացած բարեկիրթ մարդու մտքով եւ այլն, եւ այլն: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդքան պատահականություններ մի տեղում չեն լինում, եւ կարծես կռահում ենք, թե որտեղ է աղբյուրը, սակայն մի քիչ էլ սպասենք...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում