ՙՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ՚


Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբի հյուրն էր Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը, ով խոսեց վերջին օրերին Սիրիայում կատարվող իրադարձությունների, առաջիկա նախագահական ընտրությունների եւ տեղի սիրիահայության վիճակի մասին:
-Այս օրերին Սիրիայում կատարվող իրադարձությունները համաշխարհային պատերազմի են նմանվում: Շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ Սիրիայի տարածքում` հատկապես Հալեպ քաղաքում: Ահաբեկչություններ իրականացնողները, ովքեր իրենց համարում էին ընդդիմադիրներ, ամենեւին ընդդիմադիրներ չէին, քանի որ քաղաքացու իրավունքն ու ժողովրդավարական արժեքները նրանց համար տեղ չունեն: Նրանց մոտ միայն զինված հարձակում եւ հրթիռների պայթյուն է, որը նպատակ ունի ավերել քաղաքը: Այդ գրոհայինները հրկիզեցին կառույցներ եւ հաստատություններ, եւ հերիք չի` ժողովրդին իրենց տնից-տեղից կտրեցին, մի բան էլ` թալանեցին: Այսպիսով, Սիրիան այսօր անելանելի կացության մեջ է: Պետք է այս առումով արձանագրեմ, որ սիրիական բանակը այս ընթացքում երբեւէ հարձակողական չի եղել, այն միշտ պաշտպանվողի դիրքերում է: Համենայնդեպսª դեռ այդպես է:
- Տվյալ պահին քանի սիրիահայ է մնացել Սիրիայում, եւ ինչպիսի±ն է նրանց սոցիալական վիճակը:
- Սիրիահայերն ընդհանրապես կենտրոնցված են Հալեպ քաղաքում, որտեղ ամենաշատը մնացել են քսան հազար հայեր: Արտագաղթի հետեւանքով մոտ տասներկու-տասներեք հազար սիրիահայ այսօր Հայաստանում են գտնվում: Մոտ այդքան էլ, գուցե ավել` տեղակայված են Լիբանանում: Մոտ հարյուր երեսունհինգ ընտանիքներ ունենք հայկական Այնջար գյուղում, մնացած մասն էլ գաղթել են դեպի Բեյրութ: Պետք է նշեմ, որ բոլոր գաղթած հայերը հույս ունեն, որ մի օր կրկին կվերադառնան իրենց տուն, իրենց եկեղեցիներ, դպրոցներ:
Ինչ վերաբերում է սիրիահայության սոցիալ-տնտեսական իրավիճակին, պետք է ասեմ, վիճակը շատ վատ է. մարդիկ զրկված են աշխատանքից, չեն կարողանում իրենց հանապազօրյա հացի հարցը լուծել:
- Սիրիայի ազգային բանակը այս օրերին կարողանում է արժանի հակահարված տալ զինյալ խմբավորումներին:
- Ինչպես նշեցի, սիրիական կողմը պաշտպանողական ռազմավարական քաղաքականություն է որդեգրել: Այդ իսկ պատճառով սիրիական ազգային բանակն այսօր շատ քիչ ռեսուրսներ է օգտագործում: Իսկ ընդհանուր առմամբ, սիրիական ազգային բանակն ունի մեծ կարողություն, եւ եթե պահը գա, անպայման կկարողանա արժանի հակահարված հասցնել:
- Ինչ կասեք առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Այս պայմաններում հնարավո±ր է, որ ընտրությունները չկայանան:
- Ճանաչելով ներկայիս սիրիական իշխանություններին, կարծում եմ, որ ընտրությունները ամեն դեպքում կկայանան: Այսօր Սիրիայի բնակիչների մոտ մեծ հեղինակություն ունի գործող նախագահ Բաշար Ասադը, եւ հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կրկին կվերընտրվի նախագահ:
- Այսօր տարածված կարծիք կա, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում միայն Ուկրաինան է, իսկ Սիրիայում տիրող իրավիճակը կարծես մի տեսակ անտեսվում է: Որքանո±վ է, ըստ Ձեզ, դա այդպես:
- Այո, շատ ճիշտ նկատեցիք, Ուկրաինական զարգացումները կարծես լուսանցքում են թողել Սիրիան: Միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Սլավյանսկում, Օդեսայում եւ ուկրաինական այլ քաղաքներում կատարվող իրադարձությունների վրա:  Առջեւում` մայիսի 25-ին, նախատեսված են նախագահական ընտրություններ, եւ այս ամենը նշանակում է, որ հարաբերական հանդարտություն կլինի Սիրիայում: Այն, ինչ այսօր կատարվում է, Սիրիայում եւ Ուկրաինայում կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել: Քանի որ հնարավոր չէ մի քանի տեղ պատերազմ վարել, դրա համար Սիրիայում սուր գործողությունները դադարել են ու ՙտեղափոխվել՚ Ուկրաինա:
- Ըստ Ձեզª որն է ԱՄՆ-ի դերը այս պատերազմում...
- ԱՄՆ-ի դերը շատ վատն է. նա, ինչպես միշտ, շատ վատ խաղաց: Մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր անմիջական եւ նեղ շահադիտական սահմաններից դուրս գալ չի կարողանում:
- Ինչով էին պայմանավորված վերջին ժամանակների սրացումները, որի ընթացքում նաեւ հայ զոհեր եղան: Ի±նչ կասեք Քեսաբի իրադարձությունների հետ կապված:
- Այդ իրադարձությունները կապված են Մեծ եղեռնի  հետ: Երբ տեղի հայերը շատ սուր քննադատական արտահայտություններ հնչեցրին թուրք բարբարոսների հասցեին` կրկին հիշեցնելով 1915 թվականին իրենց կատարած  կոտորածների, անմարդկային արարքների մասին, ինքնըստինքյան թուրքական իշխանությունների կողմից ուղղորդված զինյալ խմբավորումների հիմնական թիրախը հանդիսացան: Այդ իսկ պատճառով վերջին օրերին հայերը դարձել են սիրո գրոհայիների հիմնական զոհերը, նրանց հիմնական կրակոցները ուղղված են հայկական տների, եկեղեցիների, դպրոցների վրա:
Կասկած չունենք, որ Սիրիայի ազգային բանակը կվերադարձնի Քեսաբը, սակայն հարցն այն է, թե  ինչ վիճակում այն կվերադարձվի: Ես մտավախություն ունեմ, որ հայերը կհրաժարվեն վերադառնալ Քեսաբ, եթե այն ավերված լինի: Իսկ որ ավերված կլինի, դա կարծես ակնհայտ է:
- Հանդիպե±լ եք Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի հետ, գո±հ են արդյոք Հայաստանից:
- Այո, հանդիպել եմ եւ մի բան նկատեցի. Հայաստան տեղափոխվածների մեջ կան այնպիսիք, ովքեր խնայողություններ ունեն ու այստեղ իրենց, բնականաբար, լավ են զգում: Բայց կան սիրիահայեր, ովքեր դատարկաձեռն են հասել Հայաստան ու աշխատանք չունենալու պատճառով վատ վիճակում են: Սիրիահայերի այս մասին ամեն կերպ աջակցում են տեղի իշխանությունները, որի համար կցանկանամ շնորհակալությունս հայտնել ՀՀ իշխանություններին, Սփյուռքի նախարարությանը, ովքեր լավագույնն են անում սիրիահայերի համար, որպեսզի Հայաստանում հանգրվանած սիրիահայերն ունենան բարեկեցիկ կյանք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում