ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՕԴԵՍԱՅԻ ՋԱՐԴԸ

Արխիվ 12-16

ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՕԴԵՍԱՅԻ ՋԱՐԴԸ


Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում մայիսի 2-ին, իհարկե մարդկային տեսանկյունից որեւէ բացատրություն չի կարող ունենալ: Ավելին ասենք. ինչքան էլ որ ՙԱջ սեկտորին՚ տարիներ շարունակ քարոզել-սովորեցրել են վայրագություններ անել, սակայն տրամաբանորեն այդ կառույցի 16-25 տարեկաններից բաղկացած հիմնական կատարող մասսան դեռ պետք է որ սովորած, վարժված չլիներ անմեղ մարդկանց ողջ-ողջ այրելու ՙարվեստին՚: Տրամաբանորենª այո...

ՕԴԵՍԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ

Բայց փաստերի հետ չես վիճի. Օդեսայի արհմիությունների տանն իրոք ողջակիզեցին 46 մարդու: Սաª պաշտոնական տվյալներով, քանի որ կան նաեւ ոչ պաշտոնականները. այդ օրը բռնություններին զոհ է գնացել նախնական տվյալներով մոտ 125 մարդ, իսկ 46 թիվը վերաբերում է միայն Արհմիությունների շենքում զոհվածներին: Սխալ է նաեւ ասել, թե այդ 46 մարդը զոհվել է հրդեհից, այսինքնª կրակի, ծխի եւ դրանցից փրկվելու համար վերին հարկերից ցած նետվելու պատճառով...
Նախնական վարկածովª բենդերականները Ուկրաինայի ֆեդերալիզացիայի կողմնակիցների հետ բախումների արդյունքում վերջիններս նահանջել ու մտել են Արհմիությունների շենք, իսկ ՙԱջ սեկտորի՚ ջարդարարները փակել են ելքերն ու հրդեհել շենքը: Մինչդեռ այդ դեպքերը ներկայացնող բոլոր ֆոտո-տեսանկարահանումները վկայում են, որ այո, բենդերականներն իրոք հրկիզում են շենքի գլխավոր մուտքային հատվածը, սակայն հրդեհը միայն շենքի առաջին հարկում էª գլխավոր մուտքի մոտ, ինչը նշանակում է, որ շենքում գտնվողները կարող էին տեղափոխվել վերին հարկերի ծայրամասային սենյակներն ու մնալ անվնաս: Բայց ահա կա նաեւ այն ՙտարօրինակ՚ փաստը, որ շենքի այն հատվածներում, որտեղ կրակ չի եղել, հայտնաբերվել են ածխացած դիեր: Կան նաեւ բազմաթիվ դիեր, որոնց միայն գլուխներն են այրված, իսկ ներքեւի հատվածներում անգամ շորերն են անվնաս: Այնուհետեւ. որոշ դիակների վրա կան հրաձգային վերքեր: Եթե այս ամենին գումարում ենք, որ շենքի վերին ծայրամասային հատվածի աշխատասենյակներից մեկում հայտնաբերված հղի կնոջ մահվան պատճառը մետաղալարով նրան խեղդելն է, ապա հասնում ենք այդ ամենը բացատրող հետեւյալ միակ եզրակացությանը. շենքում գտնվել են բենդերականներ, ովքեր սկսել են սպանել վերին հարկեր բարձրացողներին: Այսինքնª խոսքը տվյալ դեպքում ոչ թե չափն անցած բենդերա-ֆաշիստական գազանությունների մասին է, այլ մշակված եւ իրականացված օպերացիայի:
Այս դեպքում բախվում ենք հաջորդ հարցինª ո±վ է կանգնած այս ամենի թիկունքին եւ ի±նչ նպատակով: Այն, որ Օդեսայի այս ջարդարարությունը մեծ աղմուկ էր առաջացնելու, որը դժվարանում է մեղմել անգամ արեւմտյան գերհզոր քարոզչամեքենան, ինչպես նաեւ, որ ռուսական քաղաքականությունը անպայման այդ ամենը կմղի առաջին պլան, ի սկզբանե դժվար չէր ենթադրել:
Հաջորդը. տեղի ունեցածը նաեւ պարունակում է Օդեսան երկրորդ Դոնեցկի վերածելու ռեալ հեռանկարը: Սրա հետ մեկտեղ էլ լրջորեն սրեց ռուսամետության գործոնը, զինված պայքարի ցանկությունն անգամ Հարավ-արեւելքի այն հատվածներում, որոնք մինչ այս փորձում էին չեզոքություն պահպանել, ելնելով նաեւ Օդեսայի ակնառու օրինակից, որ անպաշտպաններին կարող են պարզապես մորթել: Միեւնույն ժամանակ ներկայիս պաշտոնական Կիեւի ուժերն ակնհայտորեն այն աստիճան անբավարար են` Հարավ-արեւելքի պատերազմին քիչ թե շատ հաջող ընթացք տալու համար, որ ստիպված հերթական անգամ խոսում են համընդհանուր զորակոչի մասին: Այսինքնª տրամաբանորեն ունեցած ողջ ուժերը պետք է նետեին գոնե Սլավյանսկը գրավելու համար, սակայն ՙԱջ սեկտորի՚ մոտ երկու հազարանոց խմբավորումը, չգիտես ինչու, ուղղում են համեմատաբար հանգիստ Օդեսայում ջարդարարություններ անելու համար:

ՌԴ-Ն ԶՈՐՔ ԿՄՏՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ


Մյուս կողմից էլ նկատենք, որ Օդեսայի այդ ջարդերն ամենեւին էլ միակ անհասկանալի գործողությունը չէ, որը միանշանակ ավելի է ՙկատաղեցնում՚ հարավ-արեւելքի բնակչությանը: Այս օրերին պատժիչ արշավի շրջանակներում տեղի ունեցան կանանց, ծերերի նույնքան անհասկանալի սպանություններ, այդ թվում նաեւ այնպիսի բնակավայրերում, որոնք չէին միացել ընդհանուր դիմադրությանը: Այսինքնª իրականացվում են մշակված գործողություններ, որոնք ակնհայտորեն միայն նոր խնդիրներ են առաջացնում, ներկայիս պաշտոնական Կիեւում ի սկզբանե պետք է, որ կռահեին: Բայց կռահելով հանդերձª գնում են այդ ամենին: Ուրեմն ո±րն է այդ ընդգծված դաժանությունների իմաստը:
Այստեղ գանք այն իրավիճակին, որն այս օրերին տիրում է Հարավ-արեւելքում: Թեեւ ՙհակաահաբեկչական օպերացիայի՚ երկրորդ փուլի հրամանը տրված է, սակայն Կիեւին ենթակա ուժերն այս օրերին գործնականում որեւէ հաջողության չեն կարողանում հասնել: Պատճառները մի քանիսն են, սակայն դրանք բոլորն էլ, ի վերջո, հանգում են գլխավորին. Կիեւի սովորական սպառազինության ուժերը խիստ անբավարար են Հարավ-արեւելյան բանակին արագորեն հաղթելու համար:
Սրա հետ մեկտեղ անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն է սկսել խոսել Ուկրաինայի ներկայիս ղեկավարության անբավարար լեգիտիմության մասին: Դրա համար պետք է մի կերպ նախագահական ընտրություններ անցկացնել, բայց այս հարցում էլ Շտայնմայերը կասկածներ է հայտնում, թե այս իրավիճակում դա հնարավոր է: Իսկ սա, ըստ էության, նման է մայիսի 25-ին ՙընտրվող նախագահի՚ լեգիտիմությունը կասկածի տակ առնելու մասին ակնարկի: Ընդ որում, Կիեւին ուղղված այս հայտարարություն-ճնշումը հնչում է Կանցլեր Մերկելի վաշինգտոնյան այցից հետո, ինչը խոսում է այն մասին, որ թեեւ այնտեղ նա եւ Օբաման որոշ հրապարակային ժպիտներ փոխանակեցին, սակայն փոխադարձ լուրջ խնդիրներ դեռ կան: Դա էլ էր սպասելի. ուկրաինական իրավիճակը լուրջ հարցականի տակ է առել Եվրոպայի գազամատակարարման հարցը, սկսել է թանկանալ նավթի, անգամª հացահատիկի միջազգային գները, ինչը բարդ իրավիճակ ստեղծել նոր-նոր ճգնաժամից դուրս եկող եվրոպական տնտեսության համար: Միեւնույն ժամանակ, թեեւ գազի հետ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ  Եվրոպայի նախաձեռնած բանակցություններում տեսանելի առաջընթաց չկա, սակայն եվրոպական ուժային կենտրոններից հնչում են խոստումներ, որ մինչեւ այս ամսվա վերջն իրենք կփորձեն լուծել այդ գազային հակամարտությունը: Դրա համար նախ պետք է Կիեւի վրա ազդել, իսկ նման ցանկության մասին, ի դեպ, վկայում է նաեւ Վաշինգտոնից վերադառնալուն պես ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ կանցլեր Մերկելի նախաձեռնած բանակցությունները: Այդ դեպքում, եթե իրականություն դառնա Կիեւի հետ Ժնեւում եւս մեկ բանակցություններ իրականացնելու, հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ իրականացնելու մասին գերմանական առաջարկը, ապա դա նորից առաջին պլան է մղվելու Ուկրաինայի ֆեդերալիզացիայի գաղափարը: Իսկ դա լուրջ վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի պատերազմական քաղաքականությունը: Առավել եւս, որ այս օրերին նաեւ հայտնի դարձավ, որ Կերչի նեղուցով Ղրիմի հետ կոմունիկացիոն համակարգի ստեղծման ծրագիրն իրականացնելու են չինական ընկերությունները, ինչը նշանակում է, որ Չինաստանը գործնականում ներառվում է Ղրիմի հետ կապված տնտեսական ծրագրերի մեջ, դրանով իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ուկրաինայում ռուսական քաղաքականությանը:
Դե ուրեմն ոչ միայն ուկրաինական, այլեւ եվրոպական ուղղությամբ այս գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը վերջնականապես տանուլ չտալու համար ԱՄՆ-ին մնում է մեկ տարբերակª Օդեսայի կարգի խոշոր պրովակացիաների միջոցով Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջª նրան ներկայացնելով  ագրեսորի դիմակով: Ռուսական բանակը, անշուշտ, հաշված օրերի ընթացքում կլուծի հարավ-արեւելյան Ուկրաինայի խնդիրը: Իսկ Վաշինգտոնի համար նշանակում է Եվրոպա ռուսական տանկերի հավանական ներխուժման մասին հիստերիա առաջացնելու նոր քարոզչական հնարավորություն, որ Եվրոպայի աչքերին գազային եւ տնտեսական կորուստների սպասելիքներից բխող վախերը մղվեն երկրորդ պլանª առաջ թողնելով անվտանգության մասին մտավախությունները:
Սակայն Մոսկվան անգամ Օդեսայի ջարդերից հետո չենթարկվեց պրովոկացիային: Բայց նման փորձեր դեռ կլինեն, էլ չասած, որ երեկ Սլավյանսկ-Դոնեցկ ուղղությամբ բոլոր ուժերի գործադրմամբ ¥բացի ծանր զինտեխնիկայից¤ վերսկսված հարձակումը նմանվում է գոնե այս կերպ ՌԴ-ին պատերազմի մեջ ներքաշելու վերջին փորձին:
Այսպիսովª ռազմական միջամտություն կցուցաբերի ՌԴ-ն Ուկրաինայում: Դա, թերեւս, նախ կախված է այն բանից, թե Հարավ-արեւելքի ինքնապաշտպանությանն ինչ չափով կհաջողվի դիմակայել Կիեւի այս վերջին լայնամասշտաբ հարձակմանը: Չնայած որոշ կորուստներին` դիմակայությունը, կարծես թե, բավականին հաջող է: Առավել եւս, որ եթե անգամ Կիեւին հաջողվի գրավել Սլավյանսկը, ապա դրանից հետո պետք է մարտեր վարի Դոնեցկի ու Լուգանսկի կարգի խոշոր քաղաքներում: Ելքը, թերեւս, մեկն էª կիրառել ծանր զինտեխնիկա: Սակայն այդ դեպքում մասսայական զոհերից խուսափելն անհնար է: Իսկ դա հնարավորություն կտա ՌԴ բանակին միջամտելª ունենալով դրա անհրաժեշտության հարցում այն կարգի հիմնավորումներ, որ անգամ ԱՄՆ-ում կդժվարանան ռուսներին ագրեսոր հռչակել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում