ՙՙՀՈՒՍԱՆՔ` ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԴՐԱԿԱՆ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ` ԱՆԿԱԽ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹԵ ԿԱՊՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙՀՈՒՍԱՆՔ` ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԴՐԱԿԱՆ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ`
ԱՆԿԱԽ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹԵ ԿԱՊՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ՚


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռուստատեսության ոլորտում, կինոյում, գրականության մեջ եւ լրատվամիջոցներում հայհոյանքի կիրառությունն արգելող օրենք, ըստ որի` արգելվում է ոչ պատշաճ բառապաշար օգտագործել գրականության, մշակույթի ստեղծագործությունների` թատերական եւ լուսավորչական միջոցառումների տեսքով վերարտադրության ժամանակ: Ավելին` հայհոյանք պարունակող գրքերը կարող են միայն հատուկ կնքված փաթեթավորմամբ եւ ՙանպարկեշտ բառապաշար՚ գրությամբ վաճառվել: Իսկ օրենքը խախտողները` հայհոյողները, կտուգանվեն 2-2,5 հազար ռուբլու չափով: Ընդ որում` պաշտոնատար անձանց 4-5 հազար ռուբլի տուգանք է սպասվում, իսկ իրավաբանական անձանց` 40-50 հազար ռուբլի:
Թե արդյոք Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամակցումով Հայաստանում էլ նման ՙմաքրման աշխատանքներ՚ կտարվեն, ՙԻրավունքը՚ պարզեց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, հեռուստաեթերի ագրեսիվ ազդեցությունն ուսումնասիրող տեղեկատվական անվտանգության փորձագետ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԻ տեսակետը.
- Ի սկզբանե, սխալ է մեր հեռուստատեսության եթերից, գրականությունից կամ կինոյից ՙմաքրման աշխատանքներ տանելը՚ կամ նման որոշում ընդունելը կապել ինչ-որ այլ երկրի քաղաքականության հետ: Մենք պետք է մեր քաղաքականությունն ունենանք, ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում եւ ինչպես ենք ուզում եւ չպետք է սպասենք` Պուտինն ինչ է անում: Բայց, ցավոք սրտի, այո, ենթադրելով մեր քաղաքական համակարգի տրամաբանությունը` կարելի է ասել, որ հնարավոր է ինչ-որ բաներ մեզ մոտ էլ փոխվեն: Ամեն ինչ գալիս է տվյալ երկրի սոցիալական մշակույթից, այսինքն` թե այդ մշակույթում ինչ չափի եւ ինչ մակարդակի է ընդունված նման արտահայտությունները, եւ մինչեւ ուր են ուզում նրանք հասնել: Հիմա, բարեբախատաբար, մենք, ի տարբերություն Ռուսաստանի, այլ մակարդակում ենք գտնվում: Նման հայհոյանքները ավելի քիչ են տարածված մեզ մոտ, քան իրենց մոտ, բայց, ցավոք սրտի, իրենք, օրինակ, քայլեր են անում, որ այդ ամենը փոխվի, իսկ մեզ մոտ հակառակը` գնալով ամեն ինչ խորանում է: Հայհոյանքներով արդեն երգեր ենք լսում, ժարգոնը եթեր է գնում եւ այլն: Այսինքն` եթե Ռուսաստանում այդ ամենը մաքրվում է, մեզ մոտ դեռ գնում է խորացման գործընթացը: Հուսանք` մեզ մոտ էլ ինչ-որ դրական բան կփոխվի` անկախ Ռուսաստանից, թե կապված Ռուսաստանի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում