ՙ«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՇՐՋՎԵՆՔ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՇՐՋՎԵՆՔ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ»

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, երկու օր ու գիշեր շուրջ 140 երիտասարդ եւ լրագրող այցելեցին Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա եղան Բերդ քաղաքում ու հյուսիս-արեւելյան սահմանապահ զորամասերից մեկում:
Ուշագրավ էր այն, որ Մովսեսում «Իրավունքը» հանդիպեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ում հետ զրուցեցինք տպավորությունների եւ մովսեսցիների մտահոգությունների մասին:
- Պարոն Սահակյան, հաճա՞խ եք լինում սահմանամերձ գյուղերում:
- Ես սիրում եմ սահմանամերձ շրջաններ, գյուղական համայնքներ, այսպես ասած, մի քիչ «թաքուն» այցելել, շփվել ժողովրդի հետ: Մովսեսում եղել եմ երեւի մոտ տարի ու կես կամ երկու տարի առաջ: Տպավորությունս դրական է, որովհետեւ գյուղացու, ժողովրդի ՙդուխը՚ մարտական է: Դա է այստեղ ամենակարեւորը եւ, կարծում եմ` հենց դրանով էլ բոլորս պետք է ոգեշնչվենք: Այն տպավորությունները, որ դրսից է երեւում կամ Երեւանից, իրականում այդպես չէ: Մովսես գյուղն իր ժողովրդով կայուն է ու կանգուն:
- Արդեն երկու օր է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ ենք շփվում, որոնք ամեն անգամ խոսելիս` երկու բան են երազում` խաղաղություն եւ աշխատանք: Խաղաղությունը միայն մեր պետությունից չէ կախված, իսկ աշխատանքի հարցում ի՞նչ կարող ենք անել:
- Ընդունում եմ, բայց աշխատանքը կախված է նաեւ խաղաղությունից: Հասարակ օրինակ բերեմ, աշխարհագրական դիրքի առումով գերհզոր Վրաստանի պես պետությունը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 10 հազարանոց բանակ ունի: Իսկ մեր բանակը մոտ 8-9 անգամ ավելի է: Կարծում եմ` այս թվերն ավելի շատ բան կարող են ասել, քան` ես: Բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ե՛ւ նախընտրական բոլոր ծրագրերը, ե՛ւ քայլերը, ե՛ւ վերջին նշանակումներն ու կառավարության փոփոխությունը անկեղծորեն հույս են ներշնչում, որ մենք բոլորս պետք է շրջվենք դեպի հատկապես սահմանամերձ գյուղեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում