ՙՄՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ԵՎ ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ
Արխիվ 12-16ՄՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ԵՎ ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ
Կարդարացնի իրեն նոր կառավարությունը ՄՄ պայմաններում` այդ հարցադրման ենթատեքստում քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց. ՙԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունն այժմ սրվում է, սակայն, կարծում եմ, մինչեւ վերջ չի սրվի: Այս հակամարտության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, ուղղակի սա պետք է քաղաքականորեն կազմակերպել եւ ճիշտ օգտագործել՚:
Լ. Շիրինյանը գտնում է, որ Ռուսաստանը տեւականորեն խրվում է ուկրաինական պրոբլեմի մեջ, եւ հարավկովկասյան ճակատը պահողը ԼՂՀ-ի եւ Ջավախքի հետ միասին դառնում է Հայաստանը:
ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանախոսը նշեց. ՙՊետք չէ գերագնահատել կամ թերագնահատել ՀՀ-ի հնարավորությունները: Այս պարագայում Հայաստանը չի կարող մեկուսանալ ընդհանրապես, քանի որ Արեւմուտքը ՀՀ-ին չի ընդունի` առանց Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենալու, իսկ դա մեր երկրին ձեռնտու չէ: Իմ կարծիքով, ՄՄ-ի կազմում պետք է աշխատենք եւ լինենք առաջինը: Աշխարհի խոշորագույն իմպերիան մեզ ձեռք է մեկնել, եւ մենք պետք է օգտվենք դրանից եւ այդպիսով աշխատենք հզորացնել մեր պետությունը, սակայն լինենք ոչ թե ճորտի դերում, այլ` գործընկերոջ: Պետք է նաեւ հասկանալ, որ ներկայիս ՌԴ էլիտան ինտելեկտուալներն են, որոնց հետ կարճ նարդի խաղալով հարց չես լուծի, ուստի պետք է մեր էլիտան էլ այդ մակարդակի հետ բանակցելու ունակություններ ունենա, այլ ոչ թե առեւտրականի հոգեբանությամբ հարցերին մոտենա՚,- հավելեց նա:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

