ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊԻ ՄՏՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊԻ ՄՏՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարելի էր պատկերացնել բացառապես սարսափի ժանրում: Ողջակիզված մարդկանց, սպանված կանանց եւ երեխաների կադրերը չափից դուրս սահմռկեցուցիչ են: Որոշ քաղաքական գործիչներ գտնում են, որ ստեղծված իրավիճակը շտկելու համար ռուսական զորքերը մոտ օրերս կմտնեն Ուկրաինա: Սակայն, ինչպես նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. ՙԵս կարծում եմ, որ կարճաժամկետ հատվածում` մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանը կփորձի չմտնել կանոնավոր զորքերով, այլ կօգտագործի ուրիշ լծակներ, որոնք ունի` աֆղանացիներին, Չեչնիայի պատերազմի վետերանների խմբակներին` այդ իսկ քայլով փորձելով աջակցել ռուսամետ ուժերին: Կարճաժամկետ հատվածում Ռուսաստանը կփորձի հրաժարվել ռազմական ներգրավվածությունից, քանի որ դա ավելի ծանր անդրադարձ կունենա՚:

