ՙՙՙՈՐԵՎԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՚
Արխիվ 12-16ՙՈՐԵՎԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՚
Օրերս ՙԺառանգություն՚ կուսակցության հայտնի պաչիկասեր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ քաղաքական չորս ուժերը չունեն միասնական օրակարգ: Հետաքրքիր է, թե ինչ տեսակետ կարտահայտի վերոնշյալ հայտարարության հետ կապված` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈւՐԻԽԱՆՅԱՆԸ. ՙՊետք է նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն այդ հայտարարությունը չի արել: Կարծում եմ, որ կոնտեքստից հանում եւ առանձնացնում եք նրա ասածն իր խոսքի մյուս հատվածից: Բոլորն էլ տեղյակ են, որ քառյակի օրակարգը ձեւավորվում է հանրային պատվերի շրջանակներում: Քառյակն արտաբերում է քաղաքական հարթության մեջ այն, ինչ ժողովուրդն է պահանջում, եւ այն ամենը, ինչը ժողովրդին է հուզում՚: Դե իսկ այն հարցին` նորանշանակ ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին համարո±ւմ եք ԲՀԿ-ական կադր, պատգամավորը շեշտեց. ՙՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակությունից որեւէ ներկայացուցիչ չի կարող լինել այս կառավարության կազմում՚:

