ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱ՞Ծ Է
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱ՞Ծ Է
Մեր տեղեկություններով, մոտ 10 օր առաջ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին, ում մեքենան դիվանագիտական պետհամարանիշ է կրում, Արշակունյաց փողոցի վրա գտնվող արգելված հատվածում էր մեքենան կայանել: Այդ պատճառով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հրամանով մեքենան փորձել են տեղափոխել տուգանային հրապարակ: Մինչ գործընթացը կզարգանար, Ա. Աբրահամյանի որդին անմիջապես զանգահարում է հորը, ով էլ իր հայաստանյան բարձրաստիճան կապերով կարողանում է հարցին լուծում տալ: Ի դեպ նշենք, որ կա հրաման, համաձայն, որի դիվանագիտական մեքենաների վարորդների կողմից կատարած խախտումների մասին, նամակի ձեւով, պատշաճ մակարդակով տեղեկացվում է համապատասխան երկրի դեսպանատուն, որտեղ էլ որոշում են ինչ անել:
Սակայն մեր նույն աղբյուրի պնդմամբ, այս միջադեպից հետո թիկնազորի պետը, ով մինչ այդ էլ հայտնվում էր մի շարք սկանդալների կիզակետում, լուրջ խնդիրների առաջ է կանգնել, ավելին՝ խոսակցություններ կան, որ նա հիմա ձերբակալված է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

