ԵՎՐՈՊԱՄԵՏ ԿԼԻՉԿՈՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՐՍԱՆԻՔԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՄԵՏ ԿԼԻՉԿՈՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՐՍԱՆԻՔԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, ով հայտնվել է ուկրաինական դեպքերի կիզակետում և ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետրան անհայտ ժամանակով հետաձգել են իրենց ամուսնությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
24-ամյա Պանետրան խոստովանել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը խիստ ազդել է իր և Կլիչկոյի հետագա պլանների վրա: Այնուամենայնիվ դերասանուհին հուսով է, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի:
Նշենք, որ 38-ամյա Կլիչկոն ապրում է Գերմանիայում, սակայն ամուր կապեր ունի հայրենիքի հետ: Եվ դա առաջին հերթին կապված է իր եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի հետ, ով ակտիվ մասնակցություն ունի ուկրաինական քաղաքական կյանքում:

