ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵ՞Ջ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵ՞Ջ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը , այսօր ԱՄՆ-ի Սպիտակ Տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի մեջ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է մայիսի 25 - ին Ուկրաինայում կայանալիք ընտրությունները բոյկոտել և խափանել:
Լրագրողների այն հարցին, թե Արևմուտքը, ե՞րբ կսահմանի նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Քարնին պատասխանել է, որ իրենք արհեստական սահմանափակումներ չեն դնում: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ առումով սերտորեն համագործակցում է ԵՄ-ի և մեծ «Յոթնյակի» գործընկերների հետ:
Նա նաև ավելացրել է, որ իրենք գործիքների լայն շրջանակ ունեն և, որ Ռուսաստանը ցանկանում է խափանել մայիսի 25-ի ընտրությունների անցկացումը: Մոսկվան ուկրաինացիներին չպետք է թելադրի, թե ինչպիսի ապագա նրանք ունենան:

