ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ 8 ՏՈԿՈՍՆ Է ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ 8 ՏՈԿՈՍՆ Է ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ

 

Մայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարի Միջազգային օրն է: «Իրավունք»-ի հետ զրույցում «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և աշխատանքի տեղավորման խնդիրներին փաստեց, որ Հայաստանում ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող անձանց գրեթե բոլոր իրավունքները: Առաջին հերթին` ազատ տեղաշարժվելու և մատչելիության իրավունքը, վերջինը պետք է դիտարկել լայն իմաստով`ոչ միայն անվասայլակ օգտագործող անձանց է վերաբերում, այլև չտեսնող մարդկանց: Հայաստանում այսօր կան 194 հազար հաշմանդամություն ունեցող անձ և ըստ Արմեն Ալավերդյանի աշխատունակ համարվող հաշմանդամ անձանց ընդհամենը 8 տոկոսն է աշխատում ,իսկ մնացած 92 տոկոսը գործազուրկ է: Սա հսկայական բանակ է, որը Ալավերդյանի խոսքով`կարող է լինել հարկատու` լինել օգտակար և՛ իր ընտանիքի և՛ պետության համար: Սակայն այսօր նրանք ուղղակի նստած սպասում են միայն նպաստին, չնայած որոշ դեպքերում այդ նպաստից էլ են զրկվում:Օրինակ հաշմանադամություն ունեցող անձը, ով ունի երկու անչափահաս երեխա զրկվել է նպաստից, քանի որ ունի մավտոմեքենա, որը նրա համար ոչ թե շռայլություն է, այլ փոխադրամիջոց` շարժվելու համա: «Այս ամենը մարդկանց դրդում է ապօրինությունների`մեքենան տանել և գրանցել մեկ ուրիշի անունով:Նույնիսկ նորմալ կյանքի կամ արժանապատիվ կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասում է Ա.Ալավերդյանը:Իսկ թե հիմնականում, որ ոլորտներն են այսօր ամենաշատ աշխատատեղերն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար պրն.Ալավերդյանը նշեց.«Ամենաշատ աշխատատեղերը ապահովել են Հայաստանում գործող բջջային օպերատորները,բանկային համակարգերը, քիչ աշխատատեղեր, բայց կարևորը դրանք կան, ԱԻՆ-ը և այլն:Այստեղ մարդկանց մոտ կա ընբռնում, որ այդ մարդիկ իրենց անհրաժեշտ են կորպորատիվ իմիջը բարձրացնելու համար, բացի այդ`շատ դեպքերում նրանք ավելի պարտաճանաչ են»:

Սովորաբար այն վայրերում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինքԱրմեն Ալավերդյանի խոսքով` կան բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց ազատ տեղաշարժվելու և աշխատելու համար: Այն անձինք, ովքեր չեն աշխատում, ոչ թե ունակ չեն աշխատանքի համար, այլ չունեն համապատասխան աշխատանք, այսինքն չտեսնող անձը կարող է աշխատել որպես հեռախոսավարուհի, սակայն նրան աշխատանքի չեն ընդունում:Հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը ունի բարձրագույն կրթություն,որոնց պետք է տրվի հնարավորություն իրենց հմտությունները ցույց տալու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում