ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Արխիվ 12-16




ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

թերթը նախորդ համարում անդրադարձել էր նորանշանակ նախարարների ունեցվածքին.

Ինչեր ունեն Արամայիս Գրիգորյանը, Հովհաննես Մանուկյանն ու Երվանդ Զախարյանը. հայտարարագրեր

3 Մայիսի, 2014 | 12:45


Օրերս նախարարի պորտֆել ստացած պաշտոնյանտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած, պաշտոնի ստանձնման եւ տարեկան հայտարարագրերի համաձայն, Արարատի  նախկին մարզպետ, բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը 2013 թ. հարկային տարվա սկզբում ունեցել է 810,6 միլիոն դրամ, իսկ տարեվերջին արդեն՝ 880,3 միլիոն: Գրիգորյանը հայտարարագրել է 300 հազար  ռուբլի եւ 776 հազար դոլար: Մարզպետի պաշտոնը ստանձնելու ընթացքում, 2013թ. Գրիգորյանի տարեկան եկամուտները կազմել են 93,3 միլիոն դրամ, որից 40,2 միլիոնը՝ շահաբաժնից ստացված եկամուտ, 52,4 միլիոնը՝ այլ եկամուտներ, եւ ընդամենը 734 հազար դրամը՝ աշխատավարձ: Գրիգորյանը նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է 75 հազար դրամի չափով բաժնեմասեր տարբեր ընկերություններում: «Անշարժ գույք» բաժնում Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված եւ իր տնտեսական շինություններով կառույց, 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 բազմաբնակարան բնակելի շենք, բազմամյա տնկի, 1 հողամաս եւ հասարակական նշանակության 1 շինություն: Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ «Lexus LS 600 HL», «VAZ 2121», «Mitsubishi Pajero IO 2.0» եւ «ZIL MMZ-45021» մակնիշի ավտոմեքենաներ: Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, հայտարարագրել է 300,6 միլիոն դրամ ունեցվածք եւ 43,5 միլիոն դրամ եկամուտ:

Հովհաննես Մանուկյանի հայտարարագիրը

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է 7 միլիոն դրամ, 290 հազար եվրո եւ 490 հազար դոլար ունեցվածք: Նրա տարեկան եկամուտները կազմել են 26,1 միլիոն դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարից եւ 28 հազար դոլար աշխատավարձ: Նախարարի կնոջ՝ Արմինե Մանուկյանի հայտարարագրում լրացված է 150 հազար դրամ, 100 հազար եվրո եւ 170 հազար դոլար ունեցվածք: Տիկինը 15 միլիոն դրամի չափով էլ դրամական նվիրատվություն է ստացել:

 

Երվանդ Զախարյանի հայտարարագիրը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, տարեկան հայտարարագրի համաձայն, 2013 թվականին 7,2 միլիոն դրամով «Lexus LS 460» մակնիշի ավտոմեքենա է գնել: Նա հայտարարագրել է 29,8 միլիոն դրամի ունեցվածք եւ 4,1 միլիոն դրամի աշխատավարձից ստացված եկամուտ (Զախարյանը, նախարար նշանակվելուց առաջ, 2009 թ.-ից անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն էր): Նրա կինը՝ Զինա Զախարյանը, հայտարարագրել է 21 միլիոն դրամ ունեցվածք:

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտարարագիր չի ներկայացրել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում